ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Նախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ Հակակոռուպցիոն ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում» Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ 

«Ժողովուրդ». «ՀՀԿ-ականները լավ կանեին` մտածեին, թե այդ ինչպես է պատահում, որ Ս. Սարգսյանը մշտապես իրենց դնում է հիմար վիճակում»

Հայկական Մամուլ

Եվ այսպես` շաբաթ օրը Սերժ Սարգսյանն, ի վերջո, հարկ համարեց անդրադառնալ առանց Ղարաբաղի ՄՄ-ին անդամակցելու` մայիսի 29-ին Աստանայում հնչեցված պահանջին: Ընդ որում, դա արվեց չորրորդական նշանակության մի միջոցառման ընթացքում` գուցե թե այդպիսով փորձելով նաեւ ցույց տալ, թե որքանով են ՀՀ իշխանությունները կարեւորում Նազարբաեւի հայտարարությունը:

Սակայն այն, ինչ ասաց Սարգսյանը` առաջին հերթին ի ցույց դրեց, թե որքանով են ՀՀ իշխանությունները կարեւորում սեփական հայտարարությունները: Հիշեցնենք` անդրադառնալով Նազարբաեւի հնչեցրած պայմանին` Սարգսյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

Դժվար է հավատալ, որ Ս. Սարգսյանը տեղյակ չէ սեփական թիմի ներկայացուցիչների՝ բազմիցս հնչեցրած հայտարարություններին, որ Հայաստանը եւ Ղարաբաղը որպես մեկ միասնական տնտեսական տարածք են ներառվելու Մաքսային միության կազմում: Այդօրինակ հայտարարությունների` արդեն քանի ամիս շրջանառվող տարափում ամենաթարմը Սարգսյանից ընդամենը մեկ օր առաջ ՀՀԿ փոխխոսնակ Է. Շարմազանովի արած հայտարարությունն էր. «Հայաստանը եւ Ղարաբաղը մեկ միասնական տարածք են: Դա այդպես է եւ այդպես էլ կմնա, սա անհերքելի է»: Փաստորեն` ընդամենը մեկ օր անց Ս. Սարգսյանը հերքեց այն, ինչը ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը ներկայացնող մամուլի խոսնակի ներկայացմամբ` «անհերքելի» էր:

Դրանից ընդամենը երկու շաբաթ առաջ էլ Հովիկ Աբրահամյանն էր նման մի «անհերքելի» հայտարարություն արել` վստահեցնելով. «Մեկ տարածք ենք մենք լինելու, որեւէ այլ ձեւակերպում այդ հարցում չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի` «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում արած հավաստիացմանը, թե` «Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք: Ոնց որ այսօր է ներմուծում կամ արտահանում, նույն ձեւով էլ կլինի այն ժամանակ: Պրոբլեմներ չեն առաջանա», եւ կամ այլ ՀՀԿ-ականների` Արտակ Զաքարյանի, Գագիկ Մինասյանի պնդումներին, ապա դրանք, թերեւս, ավելորդ է հիշեցնել՝ զուտ այն պատճառով, որ նրանց խոսքերը որեւէ արժեք չունեն` նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի համար, որն իր դիվանագիտական «լյապսերը» մշտապես փորձում է լղոզել` թքած ունենալով սեփական թիմակիցների հեղինակության վրա:

Ու, թերեւս, ՀՀԿ-ականները լավ կանեին` մտածեին, թե այդ ինչպես է պատահում, որ Ս. Սարգսյանը մշտապես իրենց դնում է հիմար վիճակում` այնպիսի հայտարարություններ անելով, որոնց հակառակը պնդելու` Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգը կատարելու համար իրենք ջանք ու եռանդ չեն խնայում:

Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը
Ամենադիտված