Հալաբյան փողոցում մեքենան գլորվել է ձորը
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 3-ին' ժամը 01.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին' «Գեղամա» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 15 ՕՍ 823 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Փրկարարները մեխանիկական կարապիկի օգնությամբ բարձրացրել են ավտոմեքենան. այլ տուժածներ չեն հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը