Հրազդան-Երևան ավտոճանապարհին «ՎԱԶ-21012» մակնիշի մեքենա է կողաշրջվել
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 3-ին' ժամը 08.40-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՊԱՏ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղում պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 43-րդ կմ-ում «ՎԱԶ-21012» մակնիշի (վարորդ Ա. Խ.) 04 ՍՍ 966 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը