Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ի՞նչ և ինչո՞ւ

Քաղաքական

Աստանայում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ընթերցված, Ադրբեջանի նախագահի նամակն անսպասելի էր և անակնկալ Հայաստանի համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով` անգամ տհաճ: Մի քանի օր անց Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Աստանայում տեղի ունեցած իրադարձություններին:

Ալիևի նամակի և Սերժ Սարգսյանի պատասխանի վերաբերյալ Լուրեր.com-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:

«Ի՞նչ տեղի ունեցավ Աստանայում: Այնտեղ ստորագրվեց Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի միջև Եվրասիական տնտեսական միավորում ստեղծելու մասին համաձայնագիրը և այն պահին, երբ Հայաստանն ասաց, որ ինքը ևս ցանկանում է միանալ այդ միությանը և խնդրում է արագացնել գործընթացը, Նազարբաևը կարդաց Ալիևի նամակը, համաձայն որի Հայաստանն այդ միությանը պետք է միանա միջազգային ճանաչված սահմաններով: Այստեղ պետք է որոշակի հստակեցում մտցնենք, երբ ասում ենք, որ Հայաստանը պետք է միանա այդ միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, բնականաբար, հասկանալի է, որ այստեղ խոսքը Հայաստանի պետաիրավական սահմանների մասին չէ, խոսքը վերաբերում է Հայաստանի մաքսային սահմաններին, այսինքն` Հայաստանն այդ միությանը կարող է միանալ այն սահմաններով, որոնք ընդգրկում են իր պետաիրավական սահմանները, այսինքն` առանց ԼՂՀ-ի, ինչո՞ւ, որովհետև ԼՂՀ-ն միջազգային բոլոր պայմանագրերով համարվում է Ադրբեջանի տարածք»,- ասաց Բադալյանը:

Վերջինիս խոսքով՝ Նազարբաևի ասածը սա էր, որը, ըստ Բադալյանի, Ծաղկաձորում Հանրապետության նախագահը մի քիչ փոխեց` «պատճառաբանելով, թե Եվրասիական տնտեսական միությունը Ղարաբաղի հարցի և սահմանային հարցի լուծման տեղ չէ»:

«Նազարբաևը շատ լավ հասկանում էր, որ Եվրասիական տնտեսական միությունը չէ, որ ԼՂՀ-ի հարցը պետք է լուծի, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է լուծում, բայց Նազարբաևը չէր ասում, որ այդտեղ պետք է սահմանները հստակեցնել, լուծվի Ղարաբաղի հարցը և այլն: Նազարբաևն ասում էր, որ մաքսային սահմանները հստակեցրեք, այլ ոչ թե Ղարաբաղի հարցը լուծեք: Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ եթե Հայաստանը մտնում է այդ միության մեջ, ապա նա պետք է իր արտաքին մաքսային սահմանները փակի, որովհետև արդեն դա կնշանակի, որ Հայաստանի արտաքին մաքսային սահմանները Հայաստանի սահմանները չեն, այլ միության սահմաններն են, իսկ Եվրասիական տնտեսական միության պայմաններից մեկն էլ այն է, որ այդտեղ այդ երկրների միջև նաև ապրանքների ազատ տեղաշարժի հնարավորություն կա, եթե երկրներից մեկն իր մաքսային սահմանները չի փակում, նշանակում է` այդ միություն կարող են մտնել մեծ քանակությամբ մաքսանենգ ապրանքներ:

Նազարբաևը պահանջում էր` հստակեցրեք ձեր մաքսային սահմանները և կանոնակարգեք մաքսային այդ անցակետերը ձեր արևելյան սահմաններում»,- նշեց Արմեն Բադալյանը:

Հարցին, թե այդուհանդերձ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ կդրվի՞, թե՞ ոչ, Բադալյանը պատասխանեց. «Եթե Հայաստանը մտնում է այդ միության մեջ, ապա, ամենայն հավանականությամբ, պետք է դրվի, դա կապված է նաև Ռուսաստանի հետ, եթե Հայաստանը որոշ հարցերում զիջումների գնա Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, հնարավոր է մաքսակետ չդրվի, բայց դա արդեն կապված է Ալիևի ցանկությունից:

Եթե մաքսակետ դրվեց, նշանակում է` ԼՂՀ-ի ապրանքները պետք է մաքսազերծվեն, բայց այստեղ մեկ այլ խնդիր կա, Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող ամեն ինչը պատկանում է միջազգային բոլոր պայմանագրերով Ադրբեջանին, այսինքն` եթե մաքսակետը դրվում է, և ԼՂ-ում արտադրվող ինչ-որ ապրանքներ այդ մաքսակետով անցնում են և Հայաստան են մտնում, դրանք արդեն դառնում են անօրինական, ինչո՞ւ, որովհետև այդ ձեռնարկությունները գրանցված չեն Ադրբեջանի համապատասխան մարմիններում: Նշանակում է` ԼՂՀ-ում արտադրված ապրանքը կամ դառնում է անօրինական, եթե անգամ մաքսակետով է անցնում, եթե մաքսակետով չի անցնում, շրջանցում է մաքսային կետը, դա դառնում է մաքսանենգ ապրանք: Երկու դեպքում էլ ԼՂՀ ապրանքը հնարավոր է ճանաչվի ոչ օրինական, ինչն Ադրբեջանը կօգտագործի անպայման»:

Արմեն Բադալյանը նաև կարծիք հայտնեց, որ Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ անտարբեր էր հասարակությունը:

«Մենք չտեսանք հասարակության արձագանքը, այո, մենք տեսնում ենք լրագրողների, փորձագետների, իշխանության կամ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների տեսակետները, բայց մենք չտեսանք գոնե մեկ հայաստանցու, որը պաստառն իր ձեռքին կգնար Բաղրամյան 26-ի դիմաց և ասեր` հարգելի′ Նախագահ, այդ ի՛նչ ես անում, դու քո գործողությամբ հնարավոր է վնաս տաս ԼՂՀ-ին»,- նշեց Բադալյանը՝ հավելելով, որ հասարակությանն այժմ բոլորովին այլ հարցեր են հետաքրքրում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված