ՊՆ-ում ստեղծված հանձնաժողովը կքննարկի ամառային զորակոչի վերաբերյալ քաղաքացիների դիմումներն ու բողոքները
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը անց են կացվելու Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում` երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Խորհրդի առաջին նիստը կկայանա հունիսի 5-ին: Դիմում-բողոքներն ընդունվում են հասարակական խորհրդում շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը