Հազար ու մի ցավ ունենք, խնդրում ենք Փաշինյանին՝ շուտ բացեն, աշխատենք. ակցիայի մասնակից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան Մի հպարտանալու բան ունեինք՝ Քրիստոսի արձանը, իսկ էսօր կանգնած է կառուցումը. ակցիայի մասնակից Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է (տեսանյութ) «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով բացել գործարանը Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է շուրջ 18 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու մեջ Արագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (Լուսանկարներ) ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը Կանեփի աճեցման և թմրամիջոց պատրաստելու մի շարք դեպքեր են բացահայտվել տարբեր մարզերում Ութ տարի է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, հուսով եմ, որ այս ամենին վերջ կտրվի (տեսանյութ) Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ. Սիմոն Աբգարյան (Լուսանկարներ) 

Մունդիալ-2014-ին ընդառաջ. ԱՐԳԵՆՏԻՆԱ

Սպորտ

Արգենտինացիները ֆուտբոլ են խաղում նույն կրքոտությամբ, ինչպես տանգո են պարում: Զգում են գնդակի փոխանցումն այնպես, ինչպես տանգոյի երաժշտության յուրաքանչյուր նոտան, և այդպես էլ կառուցում են իրենց շարժումը, իրենց խաղը:

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականը աշխարհի տիտղոսակիր թիմերից մեկն է: Այն Աշխարհի 20 առաջնություններից միայն 4-ն է բաց թողել:

1930 թվականին, երբ Ուրուգվայն ընդունեց Աշխարհի առաջին առաջնությունը, «երկնային աղավնիները» հասան մինչև եզրափակիչ, և այստեղ 2-4 հաշվով պարտվեցին տանտերերին` Ուրուգվայի հավաքականին: 1934 թվականին իտալական մունդիալում արգենտինացիները շատ առաջ չգնացին: Հետագայում, բաց թողնելով 1938, 1950 թվականների ԱԱ-ները, հարավամերիկացիները մունդիալ վերադարձան 1958 թվականին: Իրենց կայուն ու գեղեցիկ խաղի շնորհիվ թե այդ տարի, և թե հաջորդ մունդիալի ժամանակ նրանք դուրս եկան խմբից, բայց եզրագծին հասնել չկարողացան: 1966 թվականին «մառախլապատ Ալբիոն»-ում կայացած ԱԱ-ում նրանք քառորդ եզրափակիչում զիջեցին դարձյալ տանտերերին` Անգլիայի հավաքականին: 1978 թվականը արգենտինական ֆուտբոլի տարին էր: Սեփական հողի վրա ընդունելով ԱԱ-ն, «աղավնիներն» ամբողջ առաջնության ընթացքում խփեցին 15 գնդակ` բաց թողնելով 4-ը և եզրափակիչում հաղթելով Նիդեռլանդներին` դարձան չեմպիոններ: Մեքսիկայում կայացած խաղերի ժամանակ արգենտինացիները կրկին բարձունքում էին: Տոնելով 6 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի` Արգենտինան կրկին անհաղթահարելի մնաց մյուս ների համար և կրկին լավագույնն էր աշխարհում: Եվ հենց այս առաջնությունում էր, որ խփվեց «դարի» գոլը: Գոլի հեղինակը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Դիեգո Արմանդո Մարադոնան էր: Քառորդ եզրափակիչում անգլիացիների հետ հանդիպման ժամանակ Մարադոնան ձեռքով գրավեց դարպասը, որը հետագայում արգենտինացիները պիտի կոչեին «Աստծո ձեռք»: Տարիներ անց, ինքը` Մարադոնան, խոստովանել է, որ, այո, ձեռքով է խփել:

Հետագա բոլոր մունդիալներում Արգենտինայի ֆուտբոլի ընտրանին ոչ միայն մասնակից է եղել, այլև գտնվել է ֆավորիտների շարքում, ցուցադրել գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլ: Երբեմն հաղթահարելով խմբային փուլը, երբեմն հասնելով մինչև քառորդ եզրափակիչ, այնուամենայնիվ, մինչև օրս «աղավնիներին» չի հաջողվել հասնել եզրափակիչ:

Կա մի հետաքրքրական փաստ ևս: Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը բոլոր ժամանակներում մարզել են ազգությամբ արգենտինացի մարզիչներ: Այսօր էլ արգենտինական «կրքոտ ֆուտբոլի» ղեկին Ալեխանդրո Սաբելան է: Նա ԱԱ որակավորման փուլում արգենտինացիների համար ստեղծեց 4-3-3 խաղային սխեման, որն իր արդյունքը տվեց, որակավորման փուլում նրա թիմը տարավ 9 հաղթանակ, 5 խաղ ավարտեց ոչ-ոքի և կրեց 2 պարտություն: Արգենտինացիների համար բոլոր ժամանակների «ոխերիմ» մրցակիցներ են եղել Բրազիլիայի, Ուրուգվայի, Գերմանիայի և Անգլիայ ի հավաքականները: Բարեբախտաբար, այս անգամ արգենտինացիների հետ նույն խմբում Բոսնիա Հերցեգովինայի, Իրանի և Նիգերիայի թիմերն են:

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Գաբրիել Բատիստուտան է` 56 գոլով: Հարավամերիկացիների կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրել է Խավիեր Զանետին (145 հանդիպում):

Վիճակագրության համաձայն, անցկացրած հանդիպումներում Արգենտինայի հավաքականը գրեթե կրկնակի անգամ շատ գոլ է խփում, քան` բաց թողնում: Թեև մասնագետներից ոմանք պնդում են, որ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպանությունը բավականին զիջում է մյուսներին: Յուրաքանչյուր խաղում «աղավնիները» խփում են 1,89 գնդակ, իսկ բաց են թողնում` 1,07-ը: Նրանք ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում խփել են 1829 գոլ, իսկ սեփականն ընդունել` 1032-ը:

1970-80-ական թվականների արգենտինացիների հավատը, արգենտինացիների հույսը եղել է Դիեգո Մարադոնան, այժմ «աղավնիները» նոր «կուռք» ունեն` Լիոնել Մեսսին: 26-ամյա արգենտինացին լավագույններից մեկն է աշխարհում, եթե ոչ լավագույնը: Իհարկե, արգենտինացիները Մեսսից բացի ունեն նաև այլ բարձրակարգ ֆուտբոլիստներ Գոնսալո Իգուաինը, Անխել դի Մարիան, Խավիեր Մասկերանոն, Ավգուստո Ֆերնանդեսը և ուրիշներ:

Մունդիալ-2014-ին Արգենտինան կներկայանա հետևյալ կազմով.

Դարպասապահներ` Սերխիո Ռոմերո («Մոնակո»), Մարիանո Անդուխար («Կատանիա»), Ագուստին Օրիոն («Բոկա Խունիորս»), Պաշտպաններ` Էսեկել Գարայ («Բենֆիկա»), Ֆեդերիկո Ֆերնանդես («Նապոլի»), Մարտին Դեմիկելիս, Պաբլո Սաբալետա (երկուսն էլ՝ «Մանչեստեր Սիթի»), Մարկոս Ռոխո («Սպորտինգ»), Խոսե Բասանտա («Մոնտերեյ»), Ուգո Կամպանյարո («Ինտեր»),

Կիսապաշտպաններ` Ֆերնանդո Գագո («Բոկա Խունիորս»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Մաքսի Ռոդրիգես (Նյուելզ Օլդ Բոյզ»), Անխել դի Մարիա («Ռեալ»), Աուգուստո Ֆերնանդես («Սելտա»), Էնցո Պերես («Բենֆիկա»), Լուկաս Բիլյա («Լացիո»), Ռիկարդո Ալվարես («Ինտեր»),

Հարձակվողներ` Սերխիո Ագուերո («Մանչեստեր Սիթի»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Գոնսալո Իգուաին («Նապոլի»), Էսեկել Լավեսի (ՊՍԺ), Ռոդրիգո Պալասիո («Ինտեր»)։

Գլխավոր մարզիչն է Ալեխանդրո Սաբելան:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Արգենտինայի հավաքականը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 9 ՕՐ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտնել է Հորդանանի ռազմաբազայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռների ոչնչացման մասինՀազար ու մի ցավ ունենք, խնդրում ենք Փաշինյանին՝ շուտ բացեն, աշխատենք. ակցիայի մասնակից«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան Մի հպարտանալու բան ունեինք՝ Քրիստոսի արձանը, իսկ էսօր կանգնած է կառուցումը. ակցիայի մասնակիցԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի ԾինփինՀեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է (տեսանյութ) «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով բացել գործարանը Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է շուրջ 18 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու մեջԱՄՆ-ը շտապ կոչով դիմել է ՌուսաստանինԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (Լուսանկարներ) Հորմուզի նեղուցում արկ է ընկել տանկերի վրաՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըԿանեփի աճեցման և թմրամիջոց պատրաստելու մի շարք դեպքեր են բացահայտվել տարբեր մարզերումՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում Ութ տարի է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, հուսով եմ, որ այս ամենին վերջ կտրվի (տեսանյութ) Իրանը պնդում է, որ հարված է հասցրել Սիրիայում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնինՈւրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ. Սիմոն Աբգարյան (Լուսանկարներ) Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆԹաքեր Կարլսոն. ԱՄՆ-ն չէր պատերազմի Իրանի հետ, եթե Վենսը նախագահ լիներԿոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստումՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է ISNA. ԱՄՆ-ը կրկին հարված է հասցրել Վեյսիանին ԻրանումՖուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ Ելիմայի գլխավոր մարզիչ Քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըYnet․ Քնեսեթն ընդունել է օրենք, որը նախատեսում է խորհրդարանի լուծարում ընտրությունների նպատակովՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Ինչո՞ւ է Ալիևն այդպիսի «ֆորսաժ» անում դեպի Թրամփը. Քաղաքական վերլուծաբանՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստը 2020 թվականին ԱՄՆ հետախուզությունը պնդել էր, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին՝ Թրամփի օգտինԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերինՎարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումԾանր կորուստ Քարդաշյան-Ջեններների ընտանիքումՄարդիկ թատրոն գնալու հավես ունեն, ինչը խոսում է երկրում հաստատված մթնոլորտի մասին. ՓաշինյանՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ) ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Tasnim. Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի վրա Հուլիսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԼույս չի լինելու. հասցեներՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ինԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան ԱբրահամյանՀուլիսի 17-ի օրվա խորհուրդը «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՆա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»
Ամենադիտված