Մարկո Ռոյսը՝ Գերմանիայի 2013/14 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել է Գերմանիայի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում transfermarkt.de-ն:
Կիսապաշտպանն ստացել է ձայների 28.6 տոկոսը, նրան հաջորդում է Ռոբերտ Լևանդովսկին (20,3%) և Արյեն Ռոբենը (10,1%):
Մրցաշրջանի լավագույն նորեկ է ճանաչվել «Աուգսբուրգի» ֆուտբոլիստ Անդրե Հանը: Լավագույն մարզիչը «Աուգսբուրգի» մարզիչ Մարկուս Վայնցիրլը (30,7%), նրան հաջորդում են Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան (25,6%) և Դորտմունդի «Բորուսիայի»(18,6%):
Հարցմանը մասնակցել են Բունդեսլիգայի բոլոր թիմերի ֆուտբոլիստները և այլ դիվիզիոնի խաղացողներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ