Հազար ու մի ցավ ունենք, խնդրում ենք Փաշինյանին՝ շուտ բացեն, աշխատենք. ակցիայի մասնակից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան Մի հպարտանալու բան ունեինք՝ Քրիստոսի արձանը, իսկ էսօր կանգնած է կառուցումը. ակցիայի մասնակից Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է (տեսանյութ) «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով բացել գործարանը Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է շուրջ 18 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու մեջ Արագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (Լուսանկարներ) ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը Կանեփի աճեցման և թմրամիջոց պատրաստելու մի շարք դեպքեր են բացահայտվել տարբեր մարզերում Ութ տարի է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, հուսով եմ, որ այս ամենին վերջ կտրվի (տեսանյութ) Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ. Սիմոն Աբգարյան (Լուսանկարներ) 

Կարծում եք՝ հասարակությունը ոչինչ չի՞ հասկանում. Կարեն Կարապետյան. Asekose.am

Քաղաքական

Asekose.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ

-Պարոն Կարապետյան, ավելի քան մեկ ամիս առաջ Դուք հանդես եկաք հայտարարությամբ, որով կոչ էիք անում ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառել պարտադիր բաղադրիչը կենսաթոշակային բարեփոխումներում: Արդեն կատարված օրենսդրական փոփոխությունը որքանո՞վ է այժմ Ձեզ բավարարում:

-Ձեր մատնանշած հայտարարության մեջ նշել եմ, որ ցանկացած հարցում, այդ թվում կենսաթոշակային բարեփոխումներում պետք է զերծ մնալ աճպարարություններից: Հիմա էլ իմ տեսակետը, բնականաբար, չի փոխվել: Կարծում եմ՝ փաստացի այսօր մենք գործ ունենք բառախաղի հետ: Նորից պնդում եմ, որ պարտադիր բաղադրիչը պետք է բացառել իսպառ, կրկնում եմ՝ իսպառ: Մենք պետք է հաշվի առնենք, որ այսօր մեր հասարակության զգալի հատվածի համար ցանկացած չափի գումար հավելյալ բեռ է: Երբեք չի կարելի վերցնել չունևորից ու տալ հարուստներին (հասկանալի է, որ խոսքը վարկային ռեսուրսի, շրջանառու կապիտալի մասին է, և կարող են նաև աշխատատեղեր ստեղծվել, սակայն դեռ հարց է՝ այդ միջոցները գնալո՞ւ են արդյոք տնտեսական սեկտոր, թե՞ ոչ): Որևէ պետության տրամաբանության մեջ նման մոտեցում չկա, այլ ընդհակառակը: Առավել ևս, որ գնալով սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց թիվը ցավալիորեն աճում է: Շատերի եկամուտը առկա վիճակից բնականաբար բարձրացող իրենց արյան ճնշումից ցածր է, իսկ ապրանքները շարունակում են թանկանալ, սկսյալ հանապազօրյա հացից: Այո, հասկանում եմ պետության համար երկար փողերի անհրաժեշտությունը: Եթե պատասխանատուները չգիտեն դրանց տեղը (իսկ ես համոզված եմ, որ գիտեն), ապա թող ուշադիր կողքները նայեն, այլ ոչ թե փորձեն դրանք ապահովել հազիվ կենսական խնդիրներ լուծող մարդկանց հաշվին:

-Այսինքն, Ձեր կարծիքով` ձեռնարկվող քայլերը բավարա՞ր չեն:

-Ես ասացի այն, ինչ ասացի: Խորապես համոզված եմ, որ այսօր մեր երկրի առաջնային խնդիրը պարտադիր կուտակայինը չէ, այլ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը, տնտեսության իրական զարգացումը, տնտեսական շոշափելի աճը, որը զգալի կլինի ոչ թե մի խումբ մարդկանց, այլ մեր բոլոր քաղաքացիների համար: Իհարկե, շատ կարևոր է հոգալ նաև ապագայի մասին, բայց 40 տարի հետոյի մասին մտահոգվելուց առաջ նախ այսօրվա մասին է պետք մտածել, մարդկանց այսօրվա կարիքները բավարարել: Առկա ներքին ու արտաքին մարտահրավերներին դեմ-հանդիման անհրաժեշտ է ունենալ դիմակայող տնտեսություն, ընդ որում՝ այդ ուղղությամբ օր առաջ որոշակի քայլեր ձեռնարկելով, առանց խուճուճությունների: Կարծում եք՝ մարդիկ ոչինչ չե՞ն հասկանում, ոչինչ չե՞ն տեսնում: Շատ լավ էլ տեսնում են: Մեր հասարակության մեջ, բարեբախտաբար, գերակշռում են մտածող, հասկացող, ընկալող մարդիկ, այլ ոչ թե սոսկ խոսքերով կերակրվողներն ու հրապուրվողները:

-Կարծիք կա, որ առաջին քայլերը, կարծես, երևում են: Օրինակ, վարչապետը հանդիպել էր խոշոր գործարարների հետ ու առաջարկել աշխատել հավասար դաշտում…

-Իհարկե ողջունելի է, եթե խոսքը հավասար հարկային դաշտի մասին է, քանի որ մրցակցային առումով այդ հարյուր գործարարները, որպես կանոն, միմյանց մրցակիցներ չեն՝ առաջին հերթին ոլորտային տեսակետից: Նրանց մրցակիցները փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են: Այնինչ փոքր ու միջին բիզնեսի զգալի մասն անցած տարիներին կուլ է գնացել խոշորներին և կամ ոչնչացել է կամ ոչնչացման ճանապարհին է: Կրկնում եմ՝ մրցակցային հավասարությունն իրենց մեջ չէ, իրենց մեջ կարող է լինել միայն հարկային հավասարություն: Իմ առաջարկն է՝ ունենալ տարբերակված հարկային վերաբերմունք. խոշոր գործարարության համար՝ պրոգրեսիվ (շատ), ՓՄՁ համար՝ ռեգրեսիվ (քիչ) հարկային բեռ: Եվ եթե մեր գործարարներն ուզում են բոլորն աշխատել հարկային դաշտում, դուրս գան ստվերից, ես միայն կողջունեմ:

-Պարոն Կարապետյան, հետաքրքիր կլինի իմանալ Ձեր կարծիքը նաև այսպես կոչված շքեղության հարկից հրաժարվելու մասին:

-Իսկապես չեմ հասկանում, թե ինչի է պետք հրաժարվել: Այդ օրենքը նաև ինձ պետք է վերաբերվի: Ցանկացած պետության տրամաբանությունն է՝ վերցնել այնտեղից, որտեղ կա և տալ այնտեղ, որտեղ չկա: Մենք, կարծես, հակառակն ենք անում: Նախորդիվ շեշտեցի, որ չի կարելի աղքատներից վերցնել ու տալ հարուստներից: Այս դեպքում էլ ուղղակի անթույլատրելի է հրաժարվել հակառակից: Իսկապես տրամաբանություն չկա ի հաշիվ աղքատների՝ հարուստների շահերը պաշտպանելու մեջ:

-Բայց Դուք էլ նույն այդ իշխանության դաշտում եք ու նաև ունևոր եք…

-Ես առաջին հերթին պետության ու պետականության դաշտում եմ: Այսինքն, ինչ է նշանակում՝ լինել իշխանության դաշտում: Եթե ես ՀՀԿ անդամ եմ, ուրեմն չպե՞տք է բարձրաձայնեմ առկա խնդիրների մասին, չպե՞տք է բարձրաձայնեմ իմ անհանգստությունների մասին: Իմ խնդիրն է՝ օգտակար լինել երկրին ու պետությանը, ու ոչ միայն բարեգործություններով: Եթե բոլորս լռենք կամ աղավաղենք իրականությունը, ոչ մի քայլ առաջ չենք շարժվի:

Շարունակությունը` այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտնել է Հորդանանի ռազմաբազայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռների ոչնչացման մասինՀազար ու մի ցավ ունենք, խնդրում ենք Փաշինյանին՝ շուտ բացեն, աշխատենք. ակցիայի մասնակից«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան Մի հպարտանալու բան ունեինք՝ Քրիստոսի արձանը, իսկ էսօր կանգնած է կառուցումը. ակցիայի մասնակիցԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի ԾինփինՀեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է (տեսանյութ) «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով բացել գործարանը Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է շուրջ 18 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու մեջԱՄՆ-ը շտապ կոչով դիմել է ՌուսաստանինԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (Լուսանկարներ) Հորմուզի նեղուցում արկ է ընկել տանկերի վրաՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըԿանեփի աճեցման և թմրամիջոց պատրաստելու մի շարք դեպքեր են բացահայտվել տարբեր մարզերումՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում Ութ տարի է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, հուսով եմ, որ այս ամենին վերջ կտրվի (տեսանյութ) Իրանը պնդում է, որ հարված է հասցրել Սիրիայում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնինՈւրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ. Սիմոն Աբգարյան (Լուսանկարներ) Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆԹաքեր Կարլսոն. ԱՄՆ-ն չէր պատերազմի Իրանի հետ, եթե Վենսը նախագահ լիներԿոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստումՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է ISNA. ԱՄՆ-ը կրկին հարված է հասցրել Վեյսիանին ԻրանումՖուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ Ելիմայի գլխավոր մարզիչ Քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըYnet․ Քնեսեթն ընդունել է օրենք, որը նախատեսում է խորհրդարանի լուծարում ընտրությունների նպատակովՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Ինչո՞ւ է Ալիևն այդպիսի «ֆորսաժ» անում դեպի Թրամփը. Քաղաքական վերլուծաբանՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստը 2020 թվականին ԱՄՆ հետախուզությունը պնդել էր, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին՝ Թրամփի օգտինԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերինՎարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումԾանր կորուստ Քարդաշյան-Ջեններների ընտանիքումՄարդիկ թատրոն գնալու հավես ունեն, ինչը խոսում է երկրում հաստատված մթնոլորտի մասին. ՓաշինյանՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ) ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Tasnim. Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի վրա Հուլիսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԼույս չի լինելու. հասցեներՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ինԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան ԱբրահամյանՀուլիսի 17-ի օրվա խորհուրդը «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՆա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»
Ամենադիտված