ՀՀԿ-ն ԱԺ-ում Մարտին Սարգսյանի փոխարինողի հարցը կքննարկի ԳՄ առաջիկա նիստում
Քաղաքական
ՀՀԿ-ն դեռևս չի քննարկել հարցը, թե խորհրդարանում ով է փոխարինելու խմբակցության նախկին պատգամավոր Մարտին Սարգսյանին, ով ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Կուսակցության համամասնական ցուցակում հաջորդը Վազգեն Կարախանյանն է: Սակայն այս պահին չեմ կարող ասել, թե խորհրդարանում ով կփոխարինի Մարտին Սարգսյանին, քանի որ այդ հարցը դեռ չենք քննարկել»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ այդ հարցը կքննարկեն կուսակցության գործադիր մարմնի նիստում և կհայտնեն որոշման մասին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Մարտին Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը