«Հրապարակ». Մեկ գործն ավելի խոսուն է, քան հազար խոստումը
Հայկական Մամուլ
Կառավարության պաշտոնական կայքում դեռեւս նախկին վարչապետի նախաձեռնությամբ բացվել էր «Վարչապետի հանդիպումների գրաֆիկ» բաժինը: Այն պարտաճանաչորեն թարմացվում էր՝ վարչապետի բոլոր հանդիպումների մասին տեղեկություններ էին զետեղվում: Սակայն, ինչ-որ պահից սկսած, այն դադարեցվեց: Նպատակը, ըստ ամենայնի, անցանկալի լրատվամիջոցների մուտքը հանդիպումներին կանխելն էր: Այս արատավոր սովորույթը շարունակում է նաեւ նոր վարչապետը՝ Հովիկ Արգամիչը, ով ավելի քան երկու ամիս է աշխատում եւ խոստացել է բաց ու թափանցիկ գործել, սակայն այդ բաժնում գեթ մեկ անգամ չի նշվել նրա հանդիպումների ու այցերի մասին տեղեկատվություն: Այնպես որ, խոստումներն ու գործը տարբեր բաներ են, եւ մարդու մեկ գործն ավելի խոսուն է, քան հազար խոստումը:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը