Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
Հայաստան
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհը հունիսի 4-ին' ժամը 01:00-ի դրությամբ երկկողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում:
ՀՀ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում հունիսի 3-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, տեղի էր ունեցել սողանքային փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր: Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցների կատարած աշխատանքների շնորհիվ հունիսի 3-ին' ժամը 23:00-ի սահմաններում, ճանապարհը միակողմանի երթևեկելի էր ծանրաքաշ բեռնատար մեքենաների համար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից