Գեորգի Մարգվելաշվիլին կմասնակցի Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը
ԱՐԽԻՎ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կմասնակցի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, որը հունիսի 7-ին տեղի է ունենալու Կիևում:
«Գեորգի Մարգվելաշվիլին հրավիրված է Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, որին նա անպայման կմասնակցի»,- «Նովոստի Գրուզիային» հայտնել են Վրաստանի նախագահի վարչակազմում:
Մարգվելաշվիլին մայիսի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Պորոշենկոյին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Իր հերթին Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իր պաշտոնակցին շնորհավորանքի համար և նրան հրավիրել երդմնակալության արարողությանը:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ արտասահմանյան պետությունների ու կազմակերպությունների քսան ղեկավարներ հավաստել են իրենց մասնակցությունը Պորոշենկոյի պաշտոնակալման արարողությանը: Նրանց թվում են՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերը, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը և ուրիշներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)