Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Գերմանիայում (լուսանկարներ)
Սպորտ
Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Գերմանիայում, ուր ժամանեց այսօր Շվեյցարիայից:
երմանիայում թիմին միացան Ղազախստանից ժամանած Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը:
Թիմն անցկացրեց մարզումը Վիսբադեն քաղաքի «Վեհեն» ակումբին պատկանող «Բրիտա Արենա» մարզադաշտում, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները:
Վաղը երեկոյան նախատեսված է ևս մեկ մարզում:
Հիշեցնենք որ, Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 22:45-ին, Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:







\


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը