Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Նոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) Բաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Իրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համար TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Ռուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակ Անթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են 

Ադրբեջանցիների «վերջին ակտիվությունը», տեղեկատվական պայքարը և Ուորլիքի հայտարարությունը

Քաղաքական

Մայիսի 25-31-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ:

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում Պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձից հետո, մամուլում հայտնվեցին կարծիքներ, որ ադրբեջանցիների վերջին օրերի ակտիվությունը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության հետ, որտեղ վերջինս ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 6 կետից:

Լուրեր.com-ի հետ զրույցում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ «Ադրբեջանի վերջին ակտիվություն» ասելը ճիշտ որակում չէ, քանի որ «վերջին ակտիվությունը» տևում է արդեն բավական երկար ժամանակ:

«Ժամանակ առ ժամանակ, անգամ տարիների կտրվածքով, այդպիսի ակտիվություն լինում է: Բնականաբար, այսպիսի ակտիվություն մենք կարող ենք նկատել ինչ-որ կարևոր իրադարձություններից առաջ` նախագահական ընտրություններ, խորհրդարանական ընտրություններ, համանախագահների այց: Այս ամենը պարզապես մի փորձ է հանրության ուշադրությունը շեղել դեպի արտաքին թշնամին:

Ի վերջո նրանց ԶԼՄ-ներում հայտարարում են, թե Հայաստանն է դիվերսիոն գործողություն կատարել, այնպես որ զարմանալի չէ, տեղեկատվական դաշտում գնում է լուրջ պայքար, երկու կողմն էլ միմյանց են մեղադրում:

Սա գուցեև կապ ունի Ուորլիքի հայարարության հետ, բայց ամեն դեպքում ես այդպես չեմ կարծում, քանի որ այս «վերջին ակտիվությունը», արդեն երկար ժամանակ է, ինչ կա: Դրանք անընդհատ կրկնվում են»,- ասաց Ասատրյանը:

Նշենք, որ Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած էր 6 կետից: Առաջին կետով ամերիկացի համանախագահը կարևորել էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»: Երկրորդ, ըստ Ուորլիքի, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորումը, առանց որի կարգավորում չի կարող լինել, իսկ չորրորդով' ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջանցքի կարևորությունը: Ամերիկացի համանախագահի նշած հինգերորդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի ամրագրումն է: «Եվ, վերջապես, վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ասել էր Ուորլիքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է
Ամենադիտված