Ռոնալդուի լրջությունն ինձ զարմացրեց. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովերգի խոսք է ուղղել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
Իտալացի մասնագետը խոստովանել է, որ պորտուգալացին աշխատանքի նկատմամբ իր վերաբերմունքով զարմացրել է իրեն:
«Ռոնալդուի վիճակագրությունը պարզ է` խաղում գոլ: Երբ Ռոնալդուն խաղում է, ապա հանդիպումն սկսվում է 1:0 հաշվով` հօգուտ «Ռեալի»: Ինձ շատ զարմացրեց նրա լրջությունը և պրոֆեսիոնալիզմը: Ռոնալդուն թիմի իսկական լիդեր է: Նա ոչ միայն կարևոր գոլեր է հեղինակում, այլև կարևոր է նրա համագործակցությունը Բենզեմայի և Բեյլի հետ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ