Եթե ես ունենայի նրա հարվածը, ավելի շատ գոլեր կխփեի․ Վինիսիուս Պակիստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի Ռուբիոյի հետ մայիսի 29-ին Մայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան «Ավազի մի հատիկը ամեն ինչից ծանր է». արտերկրի նշանավոր գործիչները դիմեցին հայ ժողովրդին (տեսանյութ) Բոլորին ՌԴ-ից հանձնարարված է՝պայքարեն Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու համար․ Անի Խաչատրյան ԱՄՆ-ն մտադիր է արգելափակել Իրանի երկու խոշորագույն ավիաընկերությունների գործունեությունը ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ. ԶԼՄ-ներ Պուտինը շնորհավորել է Ալիևին. Փաշինյանի հայտարարությանը հետևեցին ՌԴ-ի կոնկրետ քայլերը (տեսանյութ) Հայերի աշխատանքն ու կարգավիճակը Ռուսաստանում կարող է փոխվել. զգուշացում՝ ՌԴ Պետդումայից (տեսանյութ) Խաղաղություն չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, «Ցռան Վերգոյի» նման, կանի այն ամենը, ինչ կասի Ալիևը. Ասլանյան Սպառնալիքները ամեն կողմից մոտ են, Աստված զորացնի հայ ազգին, հայկական արժեքները աղավաղվել են (տեսանյութ) 

Գործադիրը հաստատել է ազգային ստանդարտների մշակման ծառայությունների 2014թ. ծրագիրը

Քաղաքական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացրել է նախորդ օրը և այսօր երկրի Մ-6 և Մ-2 ավտոճանապարհներին ստեղծված վիճակը.

«Պարոն վարչապետ, երեկ երեկոյան ժամը 19:20-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտել է երթևեկությունը: Դեպքի վայր ժամանած ծառայությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջպետական Մ-6 ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ի մասը մոտ 10 մետր երկարությամբ ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը: Ըստ էության, պատճառը եղանակային պայմաններն էին, հորդառատ անձրևը: Ալավերդու, Վանաձորի ճանշինների համապատասխան տեխնիկա-միավորների և ծառայությունների աշխատանքի արդյունքում մոտավորապես ժամը 12-ին երթևեկությունը մի կողմով բացվել է, իսկ մեկ ժամ անց ամբողջությամբ է բացվել, այսինքն գիշերվա 1-ին ճանապարհն ըստ էության ամբողջությամբ երթևեկելի էր:

Առավոտյան նույն հատվածում՝ Ձորագյուղ-Կուրթան ճանապարհին էլ է տեղի ունեցել քարաթափում, բայց ավելի փոքր ծավալով: Այժմ այնտեղ աշխատանքներ են իրականացվում, և ճանապարհը երթևեկելի կլինի: Գիշերն ունեցել ենք մեկ այլ քարաթափում ևս, ժամը 4:30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան միջպետական Մ-2 ճանապարհի հատվածում նույնպես քարաթափություն է դիտվել, երթևեկությունը դարձել է դժվարանցանելի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճանապարհն արդեն շահագործվում է նորմալ ռեժիմով»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ' Ձորագյուղի ճանապարհը դեռ չի բացվել, աշխատանքը շարունակվում է: Պատկան մարմինները հանձնարարություն են ստացել հետևել, օգնել, որպեսզի ճանապարհները բացվեն:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է ներդրումների ներգրավման և այդ գործում դեսպանների դերակատարման վրա. «Բոլորդ գիտեք, որ մեր դեսպանները Հայաստանի Հանրապետությունում են: Ես հանդիպել եմ իրենց, և մի երկու հարց կա, որոնց վերաբերյալ դեսպանները կառավարության ուշադրությունն են հրավիրում: Խոսքը հետևյալն է. ես իրենց առաջարկել եմ, որ նաև զբաղվեն Հայաստան ներդրումներ ներգրավելով: Հանրապետության նախագահին էլ եմ առաջարկել, որ դա դեսպանների աշխատանքի մեկ բաղադրիչը հանդիսանա: Ի՞նչ են ասում դեսպանները՝ որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են նշել: Դեսպանները նաև բողոքում են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պետք է ձեռքի տակ ունենա ծրագրեր, որպեսզի դրանք ներկայացնի ներդրողներին:

Ուստի համապատասխան նախարարները, նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր: Իմ կարծիքով՝ դեսպանների այդ աշխատանքը պետք է ունենա իր դրական արդյունքը, և մենք պետք է շատ հստակ աշխատենք նրանց հետ: Համապատասխան նախարարներին հանձնարարում եմ, որպեսզի պատրաստեն ծրագրեր և արտաքին գործերի նախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին»:

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխություններով: Մասնավորապես, վերահաստատվել է այն դրույթը, որ կրթական, այդ թվում՝ բժշկական մասնագիտական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր գործունեության թույլտվությունը պետք է ստանա ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Որոշման ընդունման նպատակը կրթության ոլորտի միասնական պետական քաղաքականության, արտոնագրի պայմանների ու պահանջների պահպանման միասնական վերահսկման մեխանիզմների ապահովումն է:

«Գույք ամրացնելու մասին» որոշմամբ' գործադիրը Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների միջև կնքված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրերի փոխառության համաձայնագրերով 2006 թվականից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված սարքավորումը և գույքն ամրացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

Կառավարության որոշմամբ' «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված երկու թեթև մարդատար ավտոմեքենաները հետ են վերցվել և ամրացվել Արագածոտնի և Արմավիրի մարզպետարանների աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին՝ դրանց աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Գործադիրը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարությունը տարածքով ապահովելու նպատակով «Հայարդնախագիծ» ԲԲԸ-ից 2014թ. հունիսի 1-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալել 2 հազար 150 ք. մետր մակերեսով գրասենյակային տարածք:

Նիստում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է մոտ 51 մլն դրամ, որով ավարտին է հասցվելու Արմավիրի մարզի Մեծամորի N 2 ավագ դպրոցի և մի շարք այլ կրթօջախների, Երևանի Ա. Խաչատրյանի և Հովհ. Թումանյանի տուն-թանգարանների տանիքների նորոգման աշխատանքը:

Հիմք ընդունելով ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը' ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊԿՀ-ն միացնել «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին՝ վերջինիս փոխանցելով առաջինի իրավունքներն ու պարտականությունները:

ՀՀ կառավարությունը հաստատել է ստանդարտների մշակման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի նպատակն է երկրի գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտների տեխնոլոգիական բազայի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդաբանությունը, որով ակնկալվում է հաշվարկել գազամատակարարման համակարգից ապօրինի օգտագործված բնական գազի ծավալը, ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը, ինչը հնարավորություն կտա ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետներ:

ՀՀ կառավարությունը քննարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը: Նրանք առաջարկում են Հայաստանում ներդնել բժշկի մշտական մասնագիտական զարգացման համակարգ, որն հաջողությամբ իրականացվում է մի շարք երկրներում: Օրինագծերի փաթեթի վերաբերյալ գործադիրն սկզբունքային առարկություն չի ներկայացրել և պատրաստվում է համագործակցել հեղինակների հետ՝ փաստաթղթերի հնարավոր լրամշակման հարցում:

Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, կառավարությունը թերի է համարել նախագիծը, որը «համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ»:

Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի 5-րդ փոփոխության կնքման առաջարկությանը: 2010թ. օգոստոսի 6-ին կնքված համաձայնագրով ամերիկյան կողմն հատկացրել է ավելի քան 25.5 մլն ԱՄՆ դոլար: 5-րդ փոփոխությամբ գումարը կավելացվի և կհասցվի մոտ 27 մլն դոլարի:

Կառավարությունը հավանություն է տվել «Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև արտահանման վարկային համաձայնագրի և կանխավճարային վարկային համաձայնագրի նախագծերին: Գործադրի հավանությունն են ստացել ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական երեք ընկերությունների միջև կնքվող Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին 7 մլն եվրոյի չափով և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ 2 մլն եվրոյի չափով տեխնիկական, լուսային և ձայնային վերա զինման պայմանագրերի նախագծերը: Նախատեսվում է մինչև 2015թ. օգոստոսը ավարտել նշված մշակույթի օջախների բեմի տեխնիկական վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն համերգասրահներին և թատրոններին ներկայացվող միջազգային չափանիշներին:

Կառավարության որոշմամբ երաժիշտ, սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ավելի վաղ տրված տարկետման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. ձմեռային զորակոչը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի ամերիկացի ստրիմերը ձերբակալվել է աղջկա վրա հարձակվելուց հետոԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները Եթե ես ունենայի նրա հարվածը, ավելի շատ գոլեր կխփեի․ Վինիսիուս Պակիստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի Ռուբիոյի հետ մայիսի 29-ին Մեծ Բրիտանիայում գործազուրկ երիտասարդների թիվը գերազանցել է մեկ միլիոնըՇնորհակալություն ռազմարդյունաբերողներին՝ ինժեներից մինչև ձեռնարկատեր, պետական ծառայողից մինչև կիրառող զինվորներ․ Հակոբ Արշակյան Սահակ Գրիգորյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել Մայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան «Բանակի գլխին ձեր բերած աղետի ճչացող և տրփացող վկան Եռաբլուրն է, մատաղ արված 5 000 տղերքն են ձեր մեղադրյալները». Արմեն Աշոտյան Ջեյմս Բոնդի նոր գրքերում արգելել են հիշատակել լեգենդար Aston Martin-ըՊուգաչովայի ամրոցը ցանկանում են վերածել թանգարանի«Ավազի մի հատիկը ամեն ինչից ծանր է». արտերկրի նշանավոր գործիչները դիմեցին հայ ժողովրդին (տեսանյութ)Որպես անհետ կորած որոնվող 6-ամյա 2 տղաները հայտնաբերվել են Նախորդող 10-րդ օրվա դրությամբ ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը կազմել է 2.485.232 Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ․ Մհեր Գրիգորյան «Համակարգչային ակումբի» անվան տակ գործող ընդհատակյա կազինո են բացահայտել. ՌԴԲոլորին ՌԴ-ից հանձնարարված է՝պայքարեն Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու համար․ Անի ԽաչատրյանԱՄՆ-ն մտադիր է արգելափակել Իրանի երկու խոշորագույն ավիաընկերությունների գործունեությունը ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios Ռուսաստանում Էբոլայի համաճարակի ռիսկը գնահատել են գրեթե զրոյականԳյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Իրանը և ԱՄՆ-ն փոխանակվել են օդային հարվածներով Պատահար՝ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. տուժածներ կան Շոյգուն հայտարարել է, որ Կիևին հարվածը կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի»Զելենսկին բացահայտել է Շվեդիայի նոր ռազմական օգնության մանրամասներըԱրցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ. ԶԼՄ-ներ Կալլասի աղմկահարույց հայտարարությունից հետո ԱՄՆ-ը հերքել է Կիևից դեսպանատան տարհանման լուրերըԿրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով նախընտրում են խաղաղ կարգավորումըԹեհրանը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին. Պարգևատրումներ՝ Հանրապետության օրվա առիթով«Դուք հալածանքների առջև մնացիք անդրդվելի՝ հավատարիմ ձեր ուխտին». Մասյացոտնի թեմի առաջնորդը Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ Պատարագն է մատուցել57 մմ թնդանոթը ճանաչվել է իդեալական միջոց փոքր դրոնների դեմԻրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները երկրի հարավումՈւշակովը մեկնաբանել է Պուտինի հնարավոր ուղերձը Թրամփին Կիևի հարվածների թեմայովԱվիավառելիքի գինը մեկ տարում աճել է ավելի քան 121 տոկոսով Փաշինյանը տանում է մեզ դեպի կործանում․ եթե չթոթափվենք, կկորցնենք Հայաստանը․ քաղաքացի (տեսանյութ)Սա ոչ թե ժողովրդի այլ, կառավարության խնդիրն է․ ՌԴ սահմանափակումների հետևանքը ծանր կլինի գյուղացու համար․ ՀարությունյանՌԴ Պետդումայում առաջարկել են փուլային կարգով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին (տեսանյութ)Տոկաևը հայտարարել է, որ Պուտինը կատարում է Ռուսաստանի համար ճակատագրական առաքելությունՌԴ սահմանափակումները ծանր հարված կհասցնեն պարտքերի տակ մնացած գյուղացուն․ Հարությունյան (տեսանյութ)Ուշակովը երկու բառով արձագանքել է Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ բանակցողի ընտրությանըՓորձագետը կասկածել է, որ Զելենսկու նամակը կօգնի նոր հրթիռներ ստանալ ԱՄՆ-իցՌուսաստանին մտահոգում է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը. Զախարովա ՊՍԺ-ի աստղի գործակալն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին» ԱՄՆ-ում քննարկում են Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամի թողարկումըԱշխարհին նախազգուշացրել են վառելիքի մատակարարումների երկարատև խափանումների մասին Պուտինը շնորհավորել է Ալիևին. Փաշինյանի հայտարարությանը հետևեցին ՌԴ-ի կոնկրետ քայլերը (տեսանյութ)ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանՀաստատ, ռևիզիայի կենթարկվի Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը․ Ալեքսան Հակոբյան (տեսանյութ)Նոր ռուսական քաղաքացիական ինքնաթիռները փորձարկում են նաև գնդակից ու բախումից պաշտպանվելու համար
Ամենադիտված