Վանաձորում 4 տարեկան երեխայի մահվան դեպքի ուսումասիրությամբ կզբաղվի մասնագետների խումբը. ԱՆ
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ` մասնագետների խումբը մանրամասն կուսումնասիրի Վանաձորում օրերս գրանցված 4 տարեկան երեխայի մահվան դեպքի հետ կապված մանրամասները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հունիսի մեկին բարձր ջերմությամբ, ջրծաղիկ ախտորոշմամբ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 4-ամյա երեխա: Ըստ որոշ լրատվական կայքերի` բժիշկների կողմից երեխայի վիճակը գնահատվել է ծանր: 4-ամյա փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ