Գիտնականներն առաջարկում են պեստիցիդներ ստանալ սարդերի թույնից
Այլ
Բրիտանացի գիտնականները հերթական անգամ ուշադրություն են դարձրել այն առավելությունների վրա, որ ունի սարդի թույնը: Վերջերս կատարված հետազոտությունների համաձայն՝ ավստրալական խոտակյաց սարդի թույնի հիման վրա ստացված պեստիցիդները բույսերը պաշտպանում են վնասատուներից, բայց ըստ որում անվտանգ են մեղուների համար, առանց որոնց անհնարին է այդ բույսերի փոշոտումը, տեղեկացնում է BBC-ն:
Գիտնականները հիշեցնում են, որ մեղուների թիվը շատ երկրներում կրճատվում է քիմիական պեստիցիդների կիրառման պատճառով:
Առաջին անգամ չէ, որ խոսվում է սարդի թույնը գյուղատնտեսության մեջ օգտագործելու հնարավորության մասին, քանի որ այն ավելի քիչ է աղտոտում շրջակա միջավայրը և մեծավ մասամբ անվտանգ է ողնաշարավոր կենդանիների համար:
Գործնականում ոչ մի վնասատու միջատ իմունիտետ չունի ավստրալական խոտակյաց սարդի թույնի դեմ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը