«Հրապարակ». Հայաստանում լողավազանները հիմնականում սեփականաշնորհված են
Հայկական Մամուլ
Հայաստանում լողավազանները հիմնականում սեփականաշնորհված են, իսկ լողի բոլոր մարզադպրոցները` փակված։ Ճարտարագիտական համալսարանը մեկն էր այն բուհերից, որ ուներ գործող լողավազան։ Այսօր այն չի գործում։ Համալսարանի ղեկավարությունը մեղադրում է Սամվել Մեհրաբյանին, որ վերջինս «լավ չի նայել» լողավազանը, իսկ Մեհրաբյանն էլ հակադարձում է, որ իր ժամանակ այն գործում էր՝ իրեն ազատեցին, լողավազանն էլ փակեցին։
Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի հետ կապված հայտնի սկանդալներից հետո նորանշանակ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մարտ ամսից սկսեց բարեփոխումներ իրականացնել։ Ապրիլին հայտարարեցին, որ Հովհաննես Թոքմաջյանը «լողավազանը վերադարձրել է ուսանողներին». լողավազանն այլեւս «Պոլիտեխնիկ մարզական ակումբ»-ի պատասխանատվությունից դուրս եկավ։ Մի քանի օր անց դրա դռներն արդեն փակ էին ուսանողների համար։ Լողավազանը փակվել էր, քանի որ այն գտնվում էր «հակահիգիենիկ եւ ոչ անվտանգ» վիճակում։
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը