Հունիսի 9-ից կգործարկվեն նոր արագաչափեր
Հայաստան
Հանրապետության ավտոճանապարհներին հունիսի 9-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարքեր: Մ-2 «Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 238-րդ կմ-ում (Գորիս քաղաքի վարչական տարածք) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Մ-3 «Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 42.3-րդ կմ-ում (Կարբի գյուղի վարչական տարածք) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից