Քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Ինչո՞ւ է Ալիևն այդպիսի «ֆորսաժ» անում դեպի Թրամփը. Քաղաքական վերլուծաբան Հաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստը ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերին Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում Ծանր կորուստ Քարդաշյան-Ջեններների ընտանիքում Մարդիկ թատրոն գնալու հավես ունեն, ինչը խոսում է երկրում հաստատված մթնոլորտի մասին. Փաշինյան ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ) ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Հուլիսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր 

Մունդիալ-2014-ին ընդառաջ. ՆԻԳԵՐԻԱ

Սպորտ

Աֆրիկյան մայրցամաքը ներկայացնող ֆուտբոլի հավաքականների շարքում Նիգերիայի ազգային ընտրանին ֆավորիտներից մեկն է: Նիգերիացիները հաճախ են կրկնում, որ իրենց միավորողը ֆուտբոլն է: Միջանկյալ ասած, Նիգերիան Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկիրն է, որտեղ խոսում են 521 բարբառով: Զարմանալիորեն այս երկրում են լույս աշխարհ գալիս աշխարհի ամենաշատ երկվորյակները: Իսկ աֆրիկյան մայրցամաքում ամենաշատ տպագրվող պարբերականների քանակով նիգերիացիները երկրորդ տեղում են' Եգիպտոսից հետո:

2014 թվականի աշխարհի առաջնությունում Նիգերիայի ազգային հավաքականը ֆուտբոլասեր հանրությանը կներկայանա 5-րդ անգամ: «Սուպեր արծիվները» աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության գործող չեմպիոններն են: ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում ոչ մի պարտություն չկրելով' «արծիվները» դուրս եկան ԱԱ-ի եզրափակիչ փուլ:

1994 թվականին ԱՄՆ-ում անցկացվող ԱԱ-ում նիգերիացիներին հաջողվեց առաջին տեղով դուրս գալ խմբային փուլից: Իսկ 1/8 եզրափակիչում նրանց աեաջխաղացումը կասեցրին իտալացիները:

1998 թվականին Նիգերիայի հավաքականը խմբային փուլում հաղթեց նույնիսկ Իսպանիայի հավաքականին և խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Սակայն 1/8-ի պայքարում «ճաշակեց» պարտության դառնությունը' 1-4 հաշվով զիջելով Դանիայի հավաքականին: 2002 թվականի կորեա-ճապոնական ԱԱ-ում «արծիվները» չհաղթահարեցին խմբային փուլը: Բաց թողնելով նաև գերմանական մունդիալը' Նիգերիայի ազգային ընտրանին վերադարձավ 2010 թվականի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ: Այդ առաջնությունում «արծիվների» հետ մեծ հույսեր էր կապել ամբողջ Աֆրիկան, սակայն նիգերիացիները մնացին խմբային փուլում: Այժմ Նիգերիայի ընտրանին խմբից դուրս գալու մեծ հնարավորություն ունի, քանի որ խմբում ընդգրկված հավաքականները, բացառությամբ Արգենտինայի, այնքան էլ անհաղթահարելի չեն, դրանք Բոսնիա-Հերցեգովինան և Իրանն են:

Վիճակագրության համաձայն` «արծիվներն» ավելի շատ գոլեր են խփում, քան' բաց թողնում: Յուրաքանչյուր խաղի ժամանակ նրանք միջինը խփում են 1.45 գնդակ և բաց թողնում ընդամենը 1-ը: Ընդհանուր առմամբ, նիգերիացիները խփել են 735 և բաց թողել' 508 գնդակ: Անցկացրած 506 խաղում նրանք հաղթել են 229-ում, պարտվել` 133-ում և ոչ-ոքի են ավարտել 144 հանդիպում: Աֆրիկյան մայրցամաքի ֆուտբոլի հավաքականների վարկանիշային ցանկում Նիգերիան 6-րդն է: Իսկ ահա մունդիալ-2014-ի F խմբում Նիգերիան վերջին տեղում է:

Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականի միավորող ուժը, հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆեն Կեյշին է: Վերջինս «արծիվների» կազմում 1994 թվականի մասնակցել է մունդիալին, եղել է թիմի ավագը: Թիմի խաղը կազմակերպելու գործում անփոխարինելի է Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Ջոն Օբի Միկելը: Վերջինս «արծիվների» լավագույն կիսապաշտպանն է: Նիգերիական ֆուտբոլի մեկ այլ համբավավոր ներկայացուցիչ է Վիկտոր Մոսեսը:

Մունդիալ-2014-ին Նիգերիան կներկայանա հետևյալ կազմով.

Դարպասապահներ՝ Վինսենտ Էնյեմա («Լիլ»), Օստին Էջիդե («Հապոել»), Չիգոզի Ագբիմ («Գոմբե Յունայթեդ») 

Պաշտպաններ՝ Էլդերսոն («Մոնակո»), Էֆե Էմբրոուզ («Սելթիկ»), Գոդֆրի Օբոաբոնա («Ռիզեսպոր»), Ազուբույկե Էգվուէկվե («Վարրի Վուլվս»), Ջուվոն Օշանիվա («Աշդոդ»), Ժոզեֆ Յոբո («Նորվիչ»), Կունլե Օդունլամի («Սանշայն Սթարս»), Քեննեթ Օմերուո («Չելսի»), Կիսապաշտպաններ՝ Ջոն Օբի Միկել («Չելսի»), Օգենի Օնազի («Լացիո»), Ռամոն Ազիզ («Ալմերիա»), Մայքլ Ուչեբո («Բրյուգգե»), Ռուբեն Գաբրիել («Բեվերեն»), Վիկտոր Մոզես («Լիվերպուլ») 

Հարձակվողներ՝ Շոլա Ամեոբի («Նյուքասլ»), Ահմեդ Մուսա (ԲԿՄԱ), Էմանուել Էմենիկե («Ֆեներբախչե»), Պիտեր Օդեմվինգիե («Սթոք Սիթի»), Մայքլ Բաբատունդե («Վոլին»), Ուչե Նվոֆոր («Հերենվեն»):

Գլխավոր մարզիչն է Ստեֆեն Կեյշին:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Նիգերիան 44-րդ տեղում է:

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 7 ՕՐ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըYnet․ Քնեսեթն ընդունել է օրենք, որը նախատեսում է խորհրդարանի լուծարում ընտրությունների նպատակովՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Ինչո՞ւ է Ալիևն այդպիսի «ֆորսաժ» անում դեպի Թրամփը. Քաղաքական վերլուծաբանՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստը 2020 թվականին ԱՄՆ հետախուզությունը պնդել էր, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին՝ Թրամփի օգտինԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերինՎարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումԾանր կորուստ Քարդաշյան-Ջեններների ընտանիքումՄարդիկ թատրոն գնալու հավես ունեն, ինչը խոսում է երկրում հաստատված մթնոլորտի մասին. ՓաշինյանՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ) ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Tasnim. Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի վրա Հուլիսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԼույս չի լինելու. հասցեներՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ինԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան ԱբրահամյանՀուլիսի 17-ի օրվա խորհուրդը «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՆա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»«Հրապարակ»․ Վարդան Ղուկասյանի փեսան անորոշ ու անհանգիստ վիճակի է հասցրել ԳյումրինԱրցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Կանաչ թեյ․ բնական ըմպելիք, որը նպաստում է առողջության պահպանմանըՈւկրաինայում քաղաքական քննարկումների կենտրոնում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությունըԻրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչովՀայաստանը «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակում հանդես է եկել մանդատների կատարելագործման առաջարկներովԻնչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթըԿասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումըՍտեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալԲժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասինԳտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացել
Ամենադիտված