Հովիկ Աբրահամյանն ու Մաքսիմ Սոկոլովը քննարկել են Վերին Լարսի սահմանային անցակետի բարելավման հարցը
Արտաքին Քաղաքական
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Վերին Լարսի սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման հարցը: Կարևորելով Վերին Լարսի սահմանային անցակետի դերը հայ-ռուսական առևտրաշրջանառության գործում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է լուծում տալ բնակլիմայական պայմանների հետևանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որը բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա: «Խնդիրն այստեղ տեխնիկական բնույթ է կրում: Կարծում եմ` կարելի է իրականացնել անցակետի ենթակառուցվածքի բարելավման ծրագիր: Առաջարկում եմ ուսումնասիրել տեղանքը և ճանապարհի լայնացումն այն հատվածներում, որտեղ հաճախակի հոսքեր են լինում: Կցանկանայի տեղեկացնել նաև, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ռուսական կողմի հետ համատեղ անմիջական մասնակցություն ունենալ շինարարական աշխատանքներին»,- ընդգծել է վարչապետը:
Զրուցակիցների պայմանավորվածության համաձայն, Մաքսիմ Սոկոլովի առաջարկով` ռուսական կողմը կստեղծի աշխատանքային խումբ: Այն մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրություն կիրականացնի Վերին Լարսի անցակետում, որից հետո էլ կհստակեցվեն հետագա անելիքները:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)