Ռոնալդուի վնասվածքն իմ կախարդանքի արդյունքն է. գանացի կախարդ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Գանայի հայտնի կախարդներից մեկի ուշադրության կենտրոնում:
Վերջինս պնդում է, որ Ռոնալդուի վնասվածքն իր կախարդանքի արդյունքն է:
Գանացի Նանա Կբակու Բոնսամը դեռևս 4 ամիս առաջ էր հայտարարել, որ պորտուգալացին բաց է թողնելու Մունդիալը. «Շատ լավ գիտեմ Ռոնալդուի վնասվածքի պատճառը. ես եմ նրա վրա աշխատել: Արդեն չորս ամիս առաջ ասել եմ, որ աշխատելու եմ նրա վրա և թույլ չեմ տալու, որ նա մեկնի Բրազիլիա կամ էլ առնվազն թույլ չեմ տա նրան խաղալ Գանայի դեմ: Ոչ մի բժիշկ չի կարող բուժել նրա վնասվածքը, քանի որ չեն կարող գտնել դրա իսկական պատճառը. այն կապված է հոգու հետ: Այսօր դա ծունկն է, վաղը ազդրը, մյուս օրն էլ` մեկ այլ բան»,- նշել է կախարդը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը