ՀԱԿ կուսակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումների իրականացմանը
Քաղաքական
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկմանը: Այս մասին Արամ Մանուկյանը հայտնեց սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ քննարկման ժամանակ: «Մենք մասնակցում ենք այս միջոցառմանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և GIZ-ի հրավերով, ոչ թե բովանդակային քննարկմանը մասնակցելու նպատակով: Մենք պատասխանում ենք Տրայան Հրիսթեայի հարցին, թե Հայաստանի Հանրապետությանը պե՞տք են սահմանադրական փոփոխություններ: Մենք պատասխանում ենք' ոչ: Ինչո՞ւ: Մենք գտնում ենք, որ այսօր Հայաստանում չկա սահմանադրական փոփոխությունների հասարակական, քաղաքական պահանջ: Մենք գտնում ենք, որ այսօր ՀՀ-ում չկա սահմանադրական ճգնաժամ: Այդ պատճառով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն գոյություն չունի»,- հայտնեց Արամ Մանուկյանը' շեշտելով, որ նշյալ փոփոխությունները հասարակությանը կարևոր թեմաներից շեղելու միջոց է: «Մենք հայտարարում ենք, որ այսուհետ չենք մասնակցելու Սահմանադրության բովանդակային որևէ քննարկման»,- ավելացրեց Արամ Մանուկյանը:
Հունիսի 5-ին մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ քննարկումը քաղաքական կուսակցությունների հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը