Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Ստո՛պ, խուլիգաննե՛ր, բավական է աշխատեք վնասով». կառավարությունը սակագները վերանայում է քարտուղարուհու զանգի հետևանքով

Վերլուծական

Եվ այսպես, Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջին «կինդեր սյուրպրիզը» էլեկտրաէներգիայի սակագների թանկացումն էր: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

Ընդ որում, այս թանկացման պահանջատերը ոչ թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն է կամ էլ.էներգիա արտադրողները, այլ... ՀՀ կառավարությունը, մասնավորապես ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Փաստորեն մինչև այժմ այդ ընկերությունները սուս ու փուս, միամիտ աշխատել են վնասով և օրերից մի օր խիստ ազգափրկիչ հանձնաժողովի նախագահը Միկոյանի դեմքի խստությամբ ասել է՝ ստո՛պ, խուլիգաննե՛ր, բավական է աշխատեք վնասով, թանկացնում ենք և վե՛րջ: Վաղը, օրինակ, հանձնաժողովը կարող է ուսումնասիրել և պարզել, որ 2016 թվականին Մոզամբիկում հղիների քաղցրակերության տոկոսի բարձրացման հետևանքով աշխարհում կարող է թանկանալ շաքարավազի գինը և առաջարկել 10 տոկոսով թանկացնել այն: Ընդ որում, հանձնաժողովի հայտարարությունից այդպես էլ անհայտ է մնում, թե ով է թանկացումների հասցեատերը և ում են գնալու լրացուցիչ գումարները: Էլ. էներգիայի արտադրման ինքնարժե՞քն է թանկացել, թե այն սպառողին հասցնելը: Եվ այդ ի՞նչ կանխատեսումներ են, որի հիման վրա պետք է այսօր արդեն թանկացնել տնտեսության համար հանգուցային ծառայություններից մեկը:

Սակագների բարձրացման հարցում ինքնագործունեության դիմած սույն պատվարժան հանձնաժողովն իր այս քայլը հիմնավորում է նրանով, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Հասկանալի է, չէ՞, որ հանձնաժողովը չի կարող կանխատեսել բնական աղետներ, որոնք կտապալեն հարյուրավոր էլեկտրասյուներ, ընկերություններին կգցեն զգալի ծախսերի տակ: Ըստ էության, կառավարությունը նախապատրաստվում է գազի գնի հերթական փոփոխությանը: Նախապատրաստվում է նենգ, դավադիր, մարդկանց նրբորեն մոլորեցնելով: Հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագների վրա ազդող որոշիչ գործոնը հենց գազի գինն է:

Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության ամբողջ մեխը քարոզչությունն է: Մարդիկ անելիք չունեն և ամբողջ օրը «ջանգյուլում» են կանչում, տանգո են պարում, ոտանավորներ են ըմբոշխնում: Իսկ եթե լուսապայծառ ճակատն էկրաններին ամեն օր շողշողացնելուց զատ վարչապետը երբեմն ժամանակ գտներ և զբաղվեր երկրի տնտեսությամբ, թերևս իր հանձնաժողովներին կհուշեր, որ նրանք պարտավոր են պաշտպանել Հայաստանի քաղաքացու, ոչ թե օտարերկրյա ներդրողի շահերը: Մեր տնտեսությունը այլևս այնքան կախյալ վիճակում է, որ տնտեսվարողները հարկ չեն համարում պահպանել գոնե ձևական կողմը և դիմել հանձնաժողովին, այլ ընդամենը քարտուղարուհուն հանձնարարում են զանգել հանձնաժողով և պահանջել սակագների վերանայում: Իսկ եթե խնդիրը գլոբալ է և կապված է գազի սակագների նոր բարձրացումների հետ, պարզապես պարտավոր են ազնվորեն այդ մասին խոստովանել մարդկանց, ոչ թե դավադրաբար նախապատրաստել հերթական հարվածը մարդկանց ընտանեկան բյուջեին և գնալ էկրանների առաջ հերթական սարի սմբուլը բաղաձայնելու...

Ի դեպ, գազի և էլ. էներգիայի թանկացումը ուղղակիորեն ազդելու է լոլիկի ինքնարժեքին: Թերևս պարոն Աբրահամյանը ժամանակ ունի ուսումնասիրելու առավել քիչ ծախսատար կուլտուրաների մշակման հնարավորությունը:

Իսկ կառավարության շողշողուն գովազդային գործունեությունն առանձին անդրադարձի թեմա է...
Կանդրադառնամ...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված