Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Հանրահայտ գրող, երգիչ և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը կզարդարի երևանյան փողոցներից մեկը

Գիտություն և Մշակույթ

Ռուս հանրահայտ գրող, երգիչ և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը կտեղադրվի Երևանում: Հարթաքանդակի նվիրաբերման հանդիսավոր արարողությունը կանցկացվի հունիսի 6-ին` «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի կողմից: Հարթաքանդակը կտեղադրվի «Մելոման» ակումբի ճակատային մասում` Իսահակյան, 38 հասցեում:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ընդգծեց, որ նախաձեռնությունը նշանակալից միջոցառում է, որն ավելի կամրապնդի երաժշտության սիրահարների կապը Վիսոցկու արվեստի հետ: «Արվեստի երկրպագուների համար սա մեծագույն պարգև է: Գաղափարի իրականացումը տևել է երեք տարի: Կարծում եմ, Վիսոցկին ևս կողջուներ հարթաքանդակի ընտրման վայրը: Նախատեսված է բացումից հետո անցկացնել նաև տոնական միջոցառում»,- նշեց Արև Սամուելյանը:

«Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղաղության գավաթ» միջազգային խաղաղարար նախաձեռնության համակարգող Յուրի Կայդան ընդգծեց, որ նախագիծն, ընդհանուր առմամբ, շատ դժվար էր: «Թվում է, թե փոքր հարթաքանդակ է, բայց բավականին շատ ենք աշխատել ստեղծման վրա: Այս փոքրիկ ստեղծագործությունն իր մեջ է ամփոփում տարբեր երկրների հազարավոր մարդկանց էներգիան` այդ թվում նաև հայերի: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր-բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նախագծի ստեղծման աշխատանքներում»,-նշեց Յուրի Կայդան:

Դերասան, հեղինակ-կատարող Արամ Գյուրջյանն ընդգծեց, որ արդեն որերորդ տասնամյակն է Վիսոցկին շարունակում է մնալ ոչ միայն սիրված դերասան, այլև արժեհամակարգի կրող անհատ: «Այն ստեղծագործությունները, որ կատարում էր նա բեմից, արդիական էին, և մենք այսօր նկատում ենք, որ նրանք ինչ-որ առումով նաև մարգարեական էին: Մի կողմից` դա ցավալի երևույթ է, մյուս կողմից` խոսում է նրա համամարդկային գաղափարների մասին»,-հավելեց Գյուրջյանը:

Հարթաքանդակի հեղինակն է լատիշ անվանի քանդակագործ Յանիս Ստրուպիլիսը: Այն շրջանաձև է` 50 սմ տրամագծով: Պատրաստմանը մասնակցել են նաև հարյուրավոր մարդիկ` տարբեր երկրներից: Հարթաքանդակը տրամագծով զարդարված է Վիսոցկու ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով, այդ թվում նաև` Արմեն Ջիգարխանյանի ինքնագրով:

Բացի այդ, հունիսի 5-ին Հայաստանում անցկացվեց «Վլադիմիր Վիսոցկու ժառանգությունը» թեմայով կլոր սեղան, որին մասնակցեցին Հայաստանում նրա ստեղծագործական ժառանգության ուսումնասիրողները, թարգմանիչներ և երաժշտագետներ:

Ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին մեծ հետք է թողել ռուսական մշակույթում։ Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից` Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում։ Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում ։ Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում ։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտաշինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմու նք։ Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։ 1970-ին համերգներ է տվել Հայաստանում:

Վիսոցկու հիշատակը հավերժացնող հարթաքանդակի տեղադրման ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի և «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի հեղինակների կողմից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված