Շախմատային լրահոս
Սպորտ
Հայ շախմատիստները Ալբենայում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող մրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Բարիս Էսենից (Թուրքիա) և միջազգային վարպետ Վիտալի Բերնադսկուց (Ուկրաինա): Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն ունի 3, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 2,5-ական միավոր:
Հայ շախմատիստները Կազանում
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող Նեժմետդինովի հուշամրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Դմիտրի Կոկարևից և Սերգեյ Յուդինից (Ռուսաստան): Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանն ունի 3 միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը