Մովսիսյանի գործակալը` ֆուտբոլիստի ձեռքբերման համար ստացված առաջարկների մասին
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը հայտնվել է մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում:
Այս հարցին անդրադարձել է ֆուտբոլիստի գործակալը` Վալերի Հովհաննիսյանը, և նշել, որ առաջարկ ստացել են միայն «Վեսթ Հեմից»:
«Մեզ անընդհատ դիմում են այս կամ այն ակումբից, սակայն պաշտոնական առաջարկ ստացել ենք միայն «Վեսթ Հեմից»: Անցյալ ամռանը լոնդոնցիները ցանկանում էին վարձավճարով ձեռք բերել Յուրային (հետագայում տրանսֆերային իրավունքը գնելու իրավունքով), սակայն «Սպարտակը» մերժել է»,- գործակալի խոսքը մեջբերում է rg.ru-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը