Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելի է». ՀՀ վարչապետ
Քաղաքական
«Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է, սակայն վերահսկվում է: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Արարատի զորամասերից մեկում հակառակաորդի դիպուկահարի արձակած գնդակից երկու զինծառայողների մահվան դեպքին: «Ես զրուցել եմ Պաշտպանության նախարարի հետ, ով մանրամասն ներկայացրել է ինձ և ասել, որ իրավիճակը վերահսկվում է», - ասաց Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե սահմանին լարվածության պատճառներից մեկը ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունն է, ՀՀ վարչապետը նշեց, որ չէր ցանկանա դրանք միմյանց հետ կապել: «Իրավիճակը սահմանին լարված է, սակայն այնպես չէ, ինչպես դուք եք ներկայացնում»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ լարվածության պատճառները դեռևս հայտնի չեն, և քննություն է ընթանում՝ ընդգծելով, որ արդեն տարբեր մեկնաբանություններ կան, սակայն պատճառներն առայժմ ուսումնասիրվում են:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը