Տեր-Պետրոսյանի լայն ժպիտով մաղձոտ հոդվածը չեմ մեկնաբանի. Շարմազանով
Քաղաքական
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ցինիզմ է համարում և չի ցանկանում այն մեկնաբանել: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել մի հայտարարություն, որն իր բովանդակությամբ ամբողջովին ցինիզմի դաշտից է: «Եթե դուք նկատի ունեք Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզի վերաբ երյալ առաջին նախագահի հոդվածը, որտեղ նա երջանիկ ժպտում է, ես նման ցինիզմը մեկնաբանելու կարիք չեմ զգում»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը նշեց, որ նմանատիպ ցինիզմով, մաղձով, նենգությամբ լցված հոդվածները մեկնաբանության կարիք չունեն: Նա ընդգծեց, որ առաջին նախագահին սպասարկող լրատվամիջոցն էլ այդ հոդվածի կողքը դրել է Տեր-Պետրոսյանի երջանիկ ժպիտով նկարը: «Եթե մարդիկ այդքան վստահ են, որ Հայաստանը գնում է դեպի կործանում և դրանից երջանիկ են, դրա համար էլ ես չեմ ցանկանում մեկնաբանել»,- ասաց նա:
ԱԺ փոխնախահգահն ընդգծեց, որ ամեն ինչին չէ, որ կարելի է գնահատական տալ: Նա շեշտեց, որ ինքը պատրաստ է գնահատական տալ նորմալ հայտարարություններին, այլ ոչ թե մաղձին և նենգությանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը