«Հրապարակ». «Ցումը» կրկին սկսել են նորոգել
Հայկական Մամուլ
«Երեւանցիների սիրելի «Ցումը»՝ Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող «Մանկական աշխարհը», որը պատկանում է Աբրահամյանների ընտանիքին, կրկին սկսել են նորոգել: Գրում է «Հրապարակ»-ը:
Հավանաբար, մի քանի տարուց աշխատանքները կավարտվեն, եւ այն կգործի՝ մրցակցելով «Դալմա գարդեն մոլ» եւ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնների հետ: Ուշագրավ է, որ այնտեղ արդեն որոշ մեծահարուստներ տարածքներ են գնում՝ վաճառասրահներ ունենալու մտադրությամբ:
Մենք տեղեկացանք, որ այստեղ մոտ 500 քառակուսի մետրանոց տարածք է ձեռք բերել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ ամենայնի, այն մշակութային ցուցասրահ կլինի՝ բիզնես ուղղվածությամբ: Դե, թոշակի գնալ կա, բան կա»:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը