«Ժողովուրդ». ԱԺ գազի հանձնաժողովը խորհրդարանին կներկայացնի իր նախնական զեկույցը
Հայկական Մամուլ
«ԱԺ գազի հանձնաժողովը հաջորդ շաբաթ արդեն ավարտական տեսքի կբերի եւ խորհրդարանին կներկայացնի իր նախնական զեկույցը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովն, ըստ էության, հիմնավորել է ընդդիմության կասկածները, որ, օրինակ, գազի սակագինը ձեւավորվել է չհիմնավորված: Պարզվում է՝ նախկին «ՀայՌուսգազարդ»-ը մեծ կորուստներն ու համակարգի մաշվածությունը հիմնավորելու համար ՀՀ տարածքում գազի բարձր սակագին սահմանելու «անհրաժեշտություն» է ցուցաբերել:
Բացի այդ, ընկերությունն ահռելի ծախսեր է կատարել՝ մասնավորապես հսկայական չափերի աշխատավարձեր տալով իր ենթականերին: Հանձնաժողովում պարզվել է նաեւ, որ «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը, որ պարտքի դիմաց՝ 150 մլն դոլարի չափով տրվեց արդեն «Գազպրոմ»-ին, որեւէ մեկը չի գնահատել, ասել է թե՝ չկան համապատասխան արժանահավատ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն, որ այդ բաժնեմասերն արժեցել են հենց 150մլն դոլար, այլ ոչ թե դրանից շատ, եւ այսպես շարունակ»:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը