Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ավելի քան 300 կալանավոր է փախել բանտից
ԱՐԽԻՎ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան շրջանում ոստիկաններն ու զորքերը փորձում են բռնել Բուկավու քաղաքի բանտից փախած 300-ից ավելի կալանավորներին:
Կառավարության մամուլի քարտուղար Լամբեր Մանդը BBC-ին հայտնել է, որ փախածներից 46-ն արդեն բռնված են, ևս երկուսը զոհվել են անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ընթացքում: Մարտը նաև երկու զինվորի կյանք է խլել:
Կալանավորների փախուստի կապակցությամբ իշխանությունները հետաքննություն են սկսել:
Տեղի բնակիչների վկայությամբ՝ կրակոցներ են լսվել բանտի ներսից, ինչից հետո կալանավորների բազմությունը բացել է պատժիչ հիմնարկության գլխավոր դարպասը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)