Գերմանիա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի հայկական հեռուստատեսությամբ
Սպորտ
Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
Հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին և կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Ընկերական հանդիպումը կլինի այս ուսումնամարզական հավաքականի վերջին հանդիպումը: Մինչ այս խաղը Հայաստանի հավաքականը հաղթել է ԱՄԷ-ի թիմին և պարտվել Ալժիրի ընտրանուն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը