Հայաստանի հավաքականի հակագրոհների ոճը հիշեցնում է Պորտուգալիային. Յոահիմ Լյով
Սպորտ
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ Հայաստանի հետ ընկերական հանդիպումը փորձ կլինի Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ:
«Մենք գիտակցաբար որոշեցինք խաղալ Հայաստանի հետ: Նրանց հակագրոհների ոճը հիշեցնում է Պորտուգալիային: Այդ հանդիպմանը չի կարող մասնակցել Նոյերը, սակայն նա պատրաստ կլինի Բրազիլիայում կայանալիք Պորտուգալիայի դեմ խաղին»,- մարզչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:45-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը