«Հրապարակ». Կառավարության թիվ 3 մասնաշենքի դիմաց շենք է շահագործման հանձնվել. այն պատկանում է Լևոն Սարգսյանին
Հայկական Մամուլ
Հանրապետության հրապարակի մերձակայքում՝ Բուզանդի 3 հասցեում, ՀՀԿ գրասենյակի շարունակության վրա, կառավարության թիվ 3 մասնաշենքի դիմաց մի շատ գեղեցիկ շենք է շահագործման հանձնվել՝ «Ռոյալ կլասիկ Հաուս» բիզնես-կենտրոնը, որը, ըստ լավատեղյակների, Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին է պատկանում:
Շենքի բնակիչներից տեղեկացանք, որ 9 հարկանի շենքի միայն 3-րդ հարկը չի վաճառված: Գեղեցիկ ճարտարապետությամբ (մեծանուն նկարիչ Լորենցո Սաբատինիի «Գործք Առաքելոց» ստեղծագործության ինը մետրանոց կրկնօրինակն են ստեղծել), զարդաքանդակներով, ծաղկե ձեւավորմամբ շենքն իսկական օազիս է այս տարածքում: Դիմացի այգին անմխիթար վիճակում է, մայթն ու փողոցը՝ անբարեկարգ, ծառերը՝ չորացած ու անխնամ: Կարելի էր սպասել, որ շենքը լիարժեք եկամուտ չի բերի եւ իր նպատակին չի ծառայի, եթե շրջակայքը չբարեկարգվի: Օրերս դիմացի այգում հայտնված տնակը, պարզվեց, հենց այդ նպատակով են տեղադրել՝ բանվորների համար, որոնք պետք է բարեկարգեն այս տարածքը:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը