«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը բավականին ինքնավստահ է ընդդիմության հետ շփումներում
Հայկական Մամուլ
Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, տարօրինակ ակտիվությամբ, անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին քաղաքական դաշտերում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, հանդես գալ հրապարակային մեկնաբանություններով՝ «ստվերում» թողնելով անգամ ՀՀԿ խոսնակին: Երեկ էլ ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք ծանոթացել է Տեր-Պետրոսյանի՝ կառավարության հասցեին հնչեցրած քննադատությանը, Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. «Ժողովուրդը նման դեպքերում ասում է' աղվեսն իր պոչն է վկա բերում:
Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում: Այսքանը»: Բայց այսքանով հանդերձ, պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը բավականին ինքնավստահ է ընդդիմության հետ շփումներում: Մասնավորապես, Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին անցնելու վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ (այս տարվա ապրիլի 25-ին), երբ վերջինս անսպասելիորեն հայտնվել էր ԱԺ-ում ու մասնակցել Քառյակի նիստին, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աբրահամյանն ուղիղ տեսքով Քառյակի անդամներին ասել է. «Ինչ պաշտոն ուզում եք, հենց հիմա պատրաստ եմ նշանակելու:
Շաարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը