«ՀԺ». Տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է
Հայկական Մամուլ
Հայաստանի խանութներից շատերի ցուցափեղկերին տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է: Նկատվող դեֆիցիտը հատկապես վերաբերում է համեմատաբար ցածր գնային կատեգորիայի տոմատի մածուկներին: Գրում է «ՀԺ»-ն:
Պահածոների խոշորագույն արտադրող «Արտֆուդ» ընկերության տնօրեն Վաչագան Կարապետյանը «Հժ»-ին բավականին անակնկալ պատճառ ներկայացրեց:
Ըստ տնօրենի, նկատվող դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ իրենց մոտ ավարտվել են ապակյա տարաները, որոնք ներկրվում են Ռուսաստանից: Իսկ նոր խմբաքանակները չեն ստացվում, քանի որ ՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհը Վերին Լարսի մոտակայքում տեղի ունեցած փլուզման հետևանքով փակ է: «Ապակյա տարաներով բարձված 5 բեռնատարներ ներկայումս գտնվում են անցակետում և ճանապարհը բացվելուն պես դրանք հնարավորինս արագ կհասցվեն Հայաստան»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Կարապետյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ ճանապարհը կարող է բացվել արդեն երկուշաբթի:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը