«Վեսթ Բրոմվիչը» պատրաստ է Մովսիսյանի համար առաջարկել 9 մլն ֆունտ
Սպորտ
Անգլիական «Վեսթ Բրոմվիչը» պատրաստ է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու համար Մոսկվայի «Սպարտակին» առաջարկել 9 միլիոն ֆունտ ստերլինգ: Talksport-ի հաղորդմամբ` Մովսիսյանը համարվում է անգլիական Պրեմիեր լիգայում տեղը պահպանած ակումբի հիմնական նպատակը: Աղբյուրը հայտնում է, որ կողմերի միջև բանակցությունները կմեկնարկեն հաջորդ շաբաթ:
«Յուրա Մովսիսյանին մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ` հայազգի ֆուտբոլիստը ձգտում է տեղափոխվել Անգլիա»,- գրում է Talksport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են գերմանական ակումբներ, ինչպես նաև անգլիական «Տոտենհեմը», «Լիվերպուլը» և «Էվերթոնը»:
Հայտնի է, որ այս ակումբների սկաուտներն այսօր ներկա են գտնվելու Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպմանը, որում կհետևեն Հայաստանի հավաքականի գոլահարին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը