Բրեդ Փիթն զբաղվելու է միգրանտների մասին պատմող ֆիլմի պրոդյուսերությամբ
Գիտություն և Մշակույթ
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն զբաղվելու է միգրանտների մասին պատմող ֆիլմի պրոդյուսերությամբ, որում գլխավոր դերը խաղալու է Լուպիտա Նիոնգոն: Ինչպես տեղեկացնում է The Hollywood Reporter հանդեսը, ժապավենը նկարահանելու են կին գրող Չիմանանդա Նգոզա Ադիչիի «Ամերիկուհին» վեպի հիման վրա: Ֆիլմը պատմում է երկու երիտասարդ նիգերացիների սիրո մասին:
2013 թվականին Փիթի Plan B ընկերությունը զբաղվում էր ռեժիսոր Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարին» ժապավենի շուկայավարմամբ, որն արժանացել է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակի՝ «Օսկարի» երեք հեղինակավոր պարգևների: Նիոնգոն, որի դեբյուտը կայացել է Մաքքուինի ժապավենում, արձանիկն ստացել է «Կնոջ երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում:
Հունիսի 2-ին Walt Disney կինոընկերությունը հաստատել է Լուպիտա Նիոնգոյի դերը ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 7-րդ» ֆիլմում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)