Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն 

Իր ղեկավարից վիրավորված մարդը հայրենիք չի դավաճանում. Բեգլարյանը մեկնաբանում է Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու՝ Տավուշի մարզպետի խորհրդականի քայլը

Հասարակություն

Հունիսի 6-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն իր թիվ 60-Ա որոշմամբ` Լյուբիկ Չիբուխչյանին ազատել է մարզպետի խորհրդականի պաշտոնից: Որպես որոշման հիմք նշվում է Լ. Չիբուխչյանի անձնական դիմումը:

Ավելի ուշ Չիբուխչյանը զանգահարել է Aravot.am և հայտարարել, որ դիմելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի վերջինս իրեն՝ ընտանյոք հանդերձ, քաղաքական ապաստան տրամադրի:

Լուրեր.com-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ, ԵԿՄ անդամ, արձակագիր և դրամատուրգ Սամվել Բեգլարյանն` անդրադառնալով նրա հայտարարությանը, նշեց.

«Լյուբիկ Չիբուխչյանին Գրողների միության անդամ դառնալու համար բաժանմունքը պետք է տա երաշխավորագիր: Ես Գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ եմ և ուղիղ հինգ ամիս նրան երաշխավորագիր չեմ գրել, ինչքան էլ ստիպել են տարբեր ատյաններից: Ես գրել եմ, որ եթե մի մարդ տասը երկրի ոսկե մեդալակիր է, ակադեմիկոս է, 175 գրքի հեղինակ, թե 60 տարում ոնց է գրել, Աստված գիտի, դե թող Գրողների միության անդամ էլ լինի, ի՞նչ կա որ, այնտեղ իրենից ավելի վատերն էլ կան:

Գրողների միության անդամ դառնալով հանդերձ` նա անգամ չի գնացել իր տոմսն ստանալու, նա չէր շփվում միության հետ: 

Նա գրել է մի գիրք` ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային նվիրված` «Էլնարա», ով երգում է «Ա բլբուլ» երգը: Ես փորձեցի ճշտել, թե այդ ինչ երգչուհի է, որ նրա մասին հայերեն գիրք է գրվել: Ի դեպ, Լյուբիկը հաստափոր գրքեր է գրել նաև Պուտինի, կաթողիկոսի, մեր նախագահի, Ղարաբաղի նախագահի մասին: Մի գիրքն էլ տպագրվում էր 25-30.000 դոլարով, որտեղի՞ց էր նրան այդքան ֆինանսները. դա էլ ինքներդ գուշակեք:

Ինձ հետաքրքիր էր, թե ով է այդ Էլնարան:

Ես պարզեցի, որ այդ երգչուհու «Ա բլբուլ» երգը հակահայկական երգ էր: Այդտեղ ցույց է տալիս, թե ինչպես է սոխակը վանդակի մեջ թռչկոտում, գերյալ է, ըստ երգի՝ այդ սոխակն Արցախն է: Ինչպե՞ս կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես ադրբեջանցիների համար կորսված Արցախի խորհրդանիշ: Էլնարան իր խոսքում շեշտում է, որ իր երգը նվիրված է Արցախին:

Չիբուխչյանը ցնցվել է այս երգից և գիրք նվիրել: Կարծում եմ` նա հենց այդ գիրքը գրել էր նպատակային, որ հետագայում օգտագործեր, թե իրեն Հայաստանում հալածանքի են ենթարկում, որ ինքը քաղաքական ապաստանի հիմք ունենա: Բայց չստացվեց, որովհետև այդ գրքի համար իրեն ոչ ոք չհալածեց, մենք հո Բաքուն չե՞նք, որ գիրք վառենք կամ մարդ սպանենք:

Այդ գիրքը մեզ մոտ պարզապես հակակրանք առաջացրեց, ուրիշ ոչինչ: Նա դրան չէր սպասում, նա սպասում էր, որ իրեն կհալածեն: Ինքը փորփրում և Ալիևին նամակ գրելու հիմքեր էր փնտրում:

Թշնամի երկրից քաղաքացիություն ուզելը ո՛չ սոցիալական հարց է, ո՛չ աշխատավարձի խնդիր է, ո՛չ էլ նեղացվածության ու վրեժխնդրության հարց է: Դա գենի հարց է: Դավաճանությունն արյան մեջ է լինում, գենի մեջ է լինում:

Աշխատավարձից կտրված մարդը, աշխատանքից ազատված մարդը, իր ղեկավարից վիրավորված մարդը հայրենիքը չի դավաճանում: Դա գենի մեջ է լինում»:

Բեգլարյանի խոսքով` Տավուշի նորանշանակ մարզպետը դեռ չէր էլ հասցրել զբաղվել մարզպետարանի խնդիրներով, բայց Չիբուխչյանը` որպես «Նոստրադամուս», հասկացել էր, որ Աբովյանը չի ցանկանում իր հետ աշխատել, նախապես նամակ էր գրել ՀՀ նախագահին.

«Հովիկ Աբովյանը նոր-նոր դարձել է մարզպետ, եկեղեցի էր բացում, կարծում եմ` մարզպետարանի խնդիրներով դեռ չէր էլ զբաղվել, և արդեն այս մարդը, դե եթե տասը երկրի պատվավոր քաղաքացի է, դարի մարդ է, 60 տարում 175 գիրք է գրել, ո՞նց կարող է Նոստրադամուս չլինել:

Նա գուշակում էր, որ Հովիկ Աբովյանը չէր ուզում իր հետ աշխատել: Հովիկ Աբովյանն ըստ իրեն, քանի՞ գլխանի էր, որ այդ «դարի մարդու» կամքը չկատարեր, բայց դրա համար չեն դիմում թշնամի երկրին` քաղաքացիություն ստանալու համար:

Չեմ կարծում, որ Բաքվում իրենով որևէ մեկը հիացած է: Կարծում եմ` դավաճանը միակ բառն է, որ բոլոր երկրներում նույնը կլինի:

Եթե մեկն իմ դռնից ոսկոր է բերում ձեր դուռը, ձեր դռնից էլ մի փալաս է բերելու մեր դուռը: Թող գնա, ի՞նչ ենք կորցնում որ, Ադրբեջանում իրենց տեսակի մեկն էլ կավելանա, ավելի լավ չէ՞, որ էդ տեսակը գնա:

Դավաճանը մեկ տեսակի է լինում: Եթե անգամ որևէ մեկն Ադրբեջանից կամ Թուրքիայից նման պատրվակով քաղաքացիություն ուզի Հայաստանից, մեկ է, նա էլ ինձ համար դավաճան կլինի»,- եզրափակեց Բեգլարյանը:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով
Ամենադիտված