ԼՂՀ-ում «Արցախֆոն» հեռախոս են արտադրելու
Արցախ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հունիսի 7-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանն է ներկայացրել «Արցախֆոնի» առաջին նմուշը, որն իրեն է նվիրել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Արցախում այդ հեռախոսի արտադրությունը սկսելու ուղղությամբ:
Արա Հարությունյանի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը ողջունել է պատվիրակության այցը Արցախ և երախտագիտություն հայտնել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ նրանց սերտ համագործակցության համար: Ա. Հարությունյանը կարևորել է պարբերական շփումները երկու հանձնաժողովների միջև՝ աշխատանքների արդյունավետ համակարգման և մասնագիտական վերապատրաստման համատեքստում:
Վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումից և հետագա միտումներից: Նա նշել է, որ կախված սակագներից` կարող են համապատասխան փոփոխություններ լինել Արցախի էներգետիկ ներքին ռեսուրսների շահագործման մոտեցումներում:
Ռ. Նազարյանը, ընդգծելով երկու հանձնաժողովների միջև համագործակցության բարձր մակարդակը, շեշտադրել է դրա խորացման ուղղությամբ առկա իրենց պատրաստակամությունը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան