Ավտովթար Հովսեփյան փողոցում. տուժել է 21-ամյա ուղևորը (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Հունիսի 8-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Հովսեփյան փողոցի թիվ 180/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոեմքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 61 ZQ 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ա. Խ., ծնվ. 1993թ.) բախվել է գազակարգավորիչ կայանին, ինչից ուղևոր Տ. Ա.-ը (ծնվ. 1993թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:


























































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան