Dr. Dre-ն 40 միլիոն դոլարով գնել է Ժիզել Բունդհենի առանձնատունը (լուսանկարներ)
Այլ
Ամերիկացի ռեփ-կատարող և պրոդյուսեր "Dr. Dre"-ն 40 միլիոն դոլարով առանձնատուն է գնել: Առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանում: Այն զբաղեցնում է 16000 քկմ տարածք: Առանձնատունն ամբողջությամբ ֆրանսիական ոճի է:
Այն ունի 5 ննջարան, 9 լոգասենյակ, հարուստ գրադարան, մարզադահլիճ և ավտոտնակ: Առանձնատան նախկին տերերը հայտնի մոդել Ժիզել Բունդհենը և իր ամուսինը' ֆուտբոլիստ Թոմ Բրեդին են: 2008 թվականին Ժիզելն այդ առանձնատունը գնել էր 11 միլիոն դոլարով և պատրաստվում էր վաճառել 50 միլիոն դոլարով, սակայն "Dr. Dre"-ն խնդրել է զույգին առանձնատան գինը 10 միլիոնով իջեցնել:





















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին