Ռոնալդուն և Շեյքը բռնցքամարտ են դիտել (լուսանկար)
Սպորտ
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սիրելիի՝ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ այցելել է Նյու-Յորք՝ դիտելու երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Միգել Կոտտոյի և միջին քաշային կարգում WBC չեմպիոն Սերխիո Մարտինեսի մենամարտը: Այս մասին հաղորդում է Чемпионат.com-ը՝ վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ներկայումս պատրաստվում է Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ պորտուգալացի հարձակվողը վերադարձել է ընդհանուր խումբ:
Խմբային փուլում Պորտուգալիայի ընտրանու մրցակիցները կլինեն Գերմանիայի, ԱՄՆ-ի և Գանայի հավաքականները:




















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ