Մահացել է Դանիել Խաչատրյանը
Հասարակություն
Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Վարդանի Խաչատրյանը։ «Համակրելի մարդու, փորձառու դատավորի, լավ գործընկերոջ կերպարն ընդմիշտ կմնա նրան ճանաչողների սրտերում։ ՀՀ դատական համակարգը սգում է դատավորի մահը և խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին»,- նշված է ՀՀ դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
Դանիել Վարդանի Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «ՀայԳազշին» տրեստում` որպես իրավախորհրդատու։
1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։
1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպիտակի Ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականին նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան