Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սմբատ Այվազյանի հիշատակը
Հասարակություն
Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց ազատամարտիկ Սմբատ Այվազյանի հիշատակը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ մահացել է Սմբատ Այվազյանը, ով մեծ ներդրում է ունեցել Արցախյան ազատամարտում: «Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»,- ասաց նա:
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց ազատամարտիկի հիշատակը:
«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանը մահացել է հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը' երկարատև հիվանդությունից հետո:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ