ՕԵԿ-ը չի համախմբի ընդդիմությանը. նրանց խնդիրն այլ է
Քաղաքական
Օրեր առաջ ՕԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում, հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Դրանց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ` ընտրական բարեփոխումների, մասնավորապես, 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ:
«Սա այն խնդիրն է, որը խիստ կարևոր է և կարևորվում է քաղաքական ուժերից շատերի կողմից: Այս հարցն անմիջականորեն կապվում է նաև Հայաստանի քաղաքական համակարգի ձևավորման կուսակցությունների ինստիտուցիոնալ կայացման հետ»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Հարցին, թե արդյոք այս խորհրդակցություններով նպատակ չի դրվում համախմբել ընդդիմությանը, Շահգելդյանը պատասխանեց, որ իրենց խնդիրն այլ է: «Մեր խնդիրն է ձևավորել ընդհանուր օրակարգ ընտրական բարեփոխումների խնդրի շրջանակներում, և այդ բարեփոխումներից կարևորագույնը 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելն է»,- ասաց Շահգելդյանը:
Վերջինիս խոսքով` քաղաքական ուժերի կողմից արդեն կան արձագանքներ, ավելին այդ արձագանքները դրական են:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան