Արայիկ Թունյանը նշանակվեց ՍԴ անդամ
Հայաստան
Ազգային ժողովի փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Արայիկ Թունյանը: Այս մասին քվեարկության ավարտից հետո տեղեկացրեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: «Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, որոնցից 3-ը դեմ են քվեարկել, իսկ 65-ը' կողմ Արայիկ Թունյանի թեկնածությանը»,- ասաց Ավետիսյանը:
Նա հայտարարեց, որ ավարտված քվեարկության արդյունքներով' Արայիկ Թունյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ:
ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկել էր Արայիկ Թունյանի թեկնածությունը: Թունյանը ՍԴ-ում կփոխարինի նախկին անդամ Վալերի Պողոսյանին, ում լիազորությունները դադարել են:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից