Գալուստ Սահակյանն Աստանայի վերաբերյալ լսումների անհրաժեշտություն չի տեսնում, սակայն պատրաստ է դրանք կազմակերպել
ԱՐԽԻՎ
ՀՀ ԱԺ նախագահ Գաուստ Սահակյանը կարծում է, որ Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ խորհրդարանում լսումների կարիքը չկա, սակայն ինքը հանձնաժողովներից մեկին կխնդրի, որպեսզի լսումների կազմակերպման հարցն իր վրա վերցնի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, որ չորեքշաբթի կլինի նաև կառավարության հետ հարց ու պատասխանը, որից հետո, եթե հարցեր լինեն, լսումները կկազմակերպվեն: «Ես հասկանում եմ, որ պատգամավորները վերլուծությունների կարիք ունեն այս հարցում և ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե կարիքը կա, կկազմակերպենք լսումներ»,- ասաց նա:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ լսումները կկազմակերպվեն հունիսի 16-ին կամ 17-ին, չի բացառվում' հունիսի 18-ին: Սահակյանը նշեց, որ հստակ օր չի կարող ասել, քանի որ այն պետք է որոշի հանձնաժողովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)